Ալեքսանդր Վալենտինի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հարցի շուրջ, որ ձմեռ է մոտենում Արցախում, ուստի. Վլադիմիր Պուտինի անհանգստությունը արցախցիների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու մասին հարցը: «Ալեքսանդր Վալենտինի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հարցի շուրջ, որ ձմեռ է մոտենում, այնուամենայնիվ, լեռնային տարածք է, ու այնտեղ ցուրտ է, և ցրտերն արդեն մոտենում են: Այդ իսկ պատճառով հայկական կողմի հետ խոսելիս այս պահին պետք է հաշվի առնել այդ հարցերը:

Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել այդ հարցին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության աշխատանքների մասին խորհրդակցության ժամանակ: Նա նաև խնդրել է Նովակին այդ հարցով առանձին զեկույց ներկայացնել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել,

ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձ գային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրա համեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ալեքսանդր Վալենտինի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հարցի շուրջ, որ ձմեռ է մոտենում Արցախում, ուստի. Վլադիմիր Պուտինի անհանգստությունը արցախցիների համար