«Ալիսան հիվանդանոց չի հասնի, այստեղ կարող եք հրաժեշտ տալ նրան». անձնազոհ բժշկի պատմություն

Այս պատմությունը պատմել է մի կին, ով աշխատում է որպես շտապօգնության բժիշկ: Մի օր նա ուշացավ աշխատանքից և որոշեց տաքսի կանչել: Երբ նա արդեն մեքենայի մեջ էր, նրա հեախոսին զանգ եկավ։ Զանգահարում էր ընկերուհին և խնդրում էր գնալ իրենց տուն, նրա որդին բարձր ջերմություն ուներ։ Բժիշկը խնդրեց վարորդին փոխել երթուղին և ասաց, որ կվճարի ավելին։

Վարորդն ասաց, որ շտապօգնության բժիշկներին տեղափոխում է անվճար: Եվ նա ասաց, թե ինչու է դա անում: Մի օր նրա չափահաս դուստրը ավտովթարի էր ենթարկվել: Նա լուրջ վնասվածքներ էր ստացել, նրա կյանքին վտանգ էր սպառնում։ Հայրը խնդրում էր բժիշկներին փրկել աղջկա կյանքը։ Բժիշկները հորն ասացին, որ աղջիկը՝ Ալիսան չի հասնի հիվանդանոց․ Այստեղ կարող եք հրաժեշտ տալ, ձեր աղջկան հնարավոր չէ փրկել»:

Բայց մի երիտասարդ բժիշկ՝ խախտելով կազմված արձանագրությունները և վիրահատական ​​միջամտություն կատարեց հենց տեղում: Արդյունքում Ալիսան (վարորդի դուստրը) ողջ մնաց, իսկ բժիշկը աշխատանքից հեռացվեց ՝ կանոնները խախտելու համար:

Աղջկա հայրը շնորհակալություն հայտնեց նրան և միաժամանակ ներողություն խնդրեց, որ իր դստեր կյանքը փրկելու համար նա զրկվեց աշխատանքից, ինչին բժիշկը պատասխանեց․Ես Հիպոկարտի երդում եմ տվել, իմ պարտքն է փրկել մարդկային կյանքեր, այլ որ թե ենթարկվել ինչ-ինչ կանոնների։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ալիսան հիվանդանոց չի հասնի, այստեղ կարող եք հրաժեշտ տալ նրան». անձնազոհ բժշկի պատմություն