ԱՀԱՎՈՐ Է․ Երևանում ավտոբուսը երթևեկում է` տանելով իր հետ դռներից կախված 4 ուղևորների

Երեկ, ֆեյսբուքում հրապարակում էր տեղադրվել, որտեղ գրված է․ Երևանում ավտոբուսը երթևեկում է` տանելով իր հետ դռներից կախված 4 ուղևորների…  Իհարկե բարդ է հասկանալը, թե ով է ավելի տգետ. վարո՞րդը, որ թքած ունի մարդկանց անվտանգության վրա, թե՞ ուղևորները, որոնց համար իրենց կյանքը որևէ արժեք չունի:

 

Բոլոր դեպքերում քաղաքապետարանը ու տրանսպորտային ոլորտում բոլոր պատասխանատուները, ինչու չէ նաև ոստիկանները լավ կանեին իրենց ուշադրությունը սևեռեին անվտա նգության հարցերին, որպեսզի վաղը երեկոյան բոլորիս լրահոսում չհայտնվեն «Ավտոբուսից կախված քաղաքացին վայր է ընկել և կրկնակի վրաերթի ենթարկվելով մա հացել» վերնագրերով հոդվածներ:

Իսկ «Բա ի՞նչ անեն, որ տեղ չկա նստելու, տուն չհասնե՞ն» մակարդակի մեկնաբանություններին ի սկզբանե պատասխանենում ենք` ուշ տուն հասնելը գերադասելի է կատ աֆալկայով տուն հասնելուց: Հարգելի պաշտոնյաներ, կանխարգելեք նման հիմարությունները, քանի դեռ զո հ չենք ունեցել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ԱՀԱՎՈՐ Է․ Երևանում ավտոբուսը երթևեկում է` տանելով իր հետ դռներից կախված 4 ուղևորների