Ահա թաբուլեի, թերևս, լավագույն բաղադրատոմսը, համից ուղղակի չեք կշտանա. անմահական է

Թաբուլեն հայկական խոհանոցում հաճախ պատրաստվող աղցաններից է: Հիմնական բաղադրամասերն են բլղուրն ու բազմատեսակ կանաչիները, ուստի սովորաբար թաբուլե պատրաստում են գարնանը և աշնանը՝ առատ կանաչեղենի առկայության պայմաններում: Բաղադրիչներ ՝ 300 գր. խոշոր բլղուր, 3-4 հատ լոլիկ , 1 կապ մաղադանոս , 1 կապ սոխ , 1-2 պճեղ սխտոր , 1 թ. գդալ չաման , 2 ճ. գդալ մանրացրած նանա , կես կիտրոնի հյութ , 2 թ. գդալ ձեթ։

Պատրաստման եղանակը ՝ Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանան, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ: Բարի ախորժակ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահա թաբուլեի, թերևս, լավագույն բաղադրատոմսը, համից ուղղակի չեք կշտանա. անմահական է