Շատ ենք լսել այն մասին, որ չի կարելի խոսել հեռախոսով այն ժամանակ, երբ հեռախոսը լիցքավորվում է, սակայն համոզիչ բացատրություն չենք ստացել: Այս հարցի պատասխանը պարզելու համար մենք փորձեցինք խորանալ հարցի էության մեջ: Մենք եկանք այն համոզման, որ վտանգ իրականում կա և խնդրում ենք առավել զգոն լինել ու խնայել ձեզ:
Վերալիքավորվող հեռախոսը խոսելու ընթացքում չափից ավելի շատ է տաքանում և կարող է ամեն վայրկյան պայթել: Մեկ, նույնիսկ ամենափոքր արտադրական թերությունը, կարող է ճակատագրական լինել: Նման ողբերգական պատմություններ արձանագրվել են արդեն, որոնք վերջացել են տեսողության կորստով, այրվածքներով և այլ բարդություններով:
Ուշադի եղեք հատկապես երեխաների նկատմամբ: Ձեզ ենք ներկայացնում հեռախոսից օգտվելու մի քանի պարզ կանոններ` Մի՛ օգտագործեք հեռախոսը, երբ այն վերալիցքավորվում է։ Վերալիցքավորման ընթացքում մի՛ պատասխանեք զանգերին և նամակներին։ Հեռախոսը լիցքավորման մի՛ դրեք մահճակալի, բազմոցի կամ այլ հեշտ այրվող առարկաների մոտ։ Զանգին պատասխանելուց առաջ անջատեք վերալիցքավորման սարքը: