Եթե մինչև այս պահը, դուք ձեզ վատ էինք զգում, որ երբեմն առավոտյան չէիք հասցնում ծածկել անկողինը, ապա այժմ իմանալով, թե որքան ճիշտ եք վարվում խորը շունչ կքաշեք: Դա նշանակում է, որ ձեր անկողինը մաքուր է և դուք ավելի առողջ եք, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր առավոտյան անկողնուց վեր կենալուց հետո անմիջապես ծածկում են անկողինը: Պարզվում է, որ այդպիսով դուք թույլ չեք տալի փոշու տզերին բազմանալ, այսինքն դուք չծածկելով անկողինը նվազեցնում եք դրանց քանակը:
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր անկողնու մեջ բնակվում է շուրջ 1,5 միլիոն միկրոսկոպիկ տիզ, որոնք սնվում են մեր մաշկի մահացած բջիջներով: Նրանք այնքան փոքր են, որ անզեն աչքով նրանց հնարավոր չէ տեսնել: և այնուամենայնիվ նրանք բնակվում են անկողնու մեջ առաջացնելով ալերգիա «փոշու նկատմամբ» և նույնիսկ այլ հիվանդություններ, օրինակ, կարող են ասթմա առաջացնել:
Առավոտյան շատ արագ չծածկելով անկողինը դուք ոչնչացնում եք դրանց զգալի մասը, քանի որ նրանք տանել չեն կարողանում մաքուր օդը և արևի լույսը: Թարմ օդը թունավոր է նրանց համար: Տզերը բազմանում են խոնավ միջավայրում, քնած ժամանակ դուք քրտնում եք և առավոտյան անմիջապես ծածկելով քրտինքից խոնավացած անկողինը, նպաստում եք նրանց բազմացմանը: Անկողինը պետք է բաց թողնել որքան հնարավոր է շատ և օդափոխել սենյակը: