Աղջիկը մեծանալով վրեժ լուծեց իրենց լքած մորից՝ քան դելով նրա նոր ընտանիքը

Օքսաննան` ով ապրել էր երջանիկ ամուսնական կյանքով՝ հանդիպում է մեկ այլ տղամարդու` սիրահարվում և հեռանում է նրա հետ, թողնելով դստերը, որդուն և ամուսնուն: Տարիներ անց, արդեն մեծացած դուստրը վրե ժխնդիր է լիում մորից` չստացվաշ մանկության համար:Կար ժամանակ, որ նրանք ունեին երջանիկ ընտանիք, հետո հայրը ծան ր հիվան դացավ, իսկ մայրն գտավ մեկ այլ տղամարդու և հեռացավ ընդմիշտ։

Այսպիսով` տան գլխավորը դարձավ 13-ամյա Ալյոնան, նա պետք է դպրոց գնար, հոգ տաներ հոր մասին, օգներ իր կրտսեր եղբորը՝ Վանյային և հետևեր տան մաքրությանը: Սա անհավատալիորեն դժ վար կյանք էր, բայց նրանք հաղթահարում էին բոլոր փորձությունները։

Երբ հայրիկը մա հացավ, Ալյոնան արդեն սովորում և աշխատում էր համալսարանում, իսկ Վանյան համարյա ավարտել էր քոլեջը և գումար էր վաստակում:Նրանք երկար տարիներ ոչինչ չէին լսել իրենց մոր մասին և չէին էլ ցանկանում լսել, բայց ճակատագիրն այնպես դասավորվեց, որ այդ դա վաճան մայրը հայտնվեց իրենց հորիզոնում: Ալյոնան սոցիալական ցանցերում հանդիպեց մոր էջը և սկզբում չէր հավատում աչքերին։ Նա փորփրելով հասկացավ, որ դա իր մայրն է, նա անգամ չէր փոխել իր ազգանունը և էջի նկարն ակնհայտորեն երիտասարդ տարիներից էր:

Այսպիսով, Ալյոնան իմացավ, որ մայրը երջանիկ է` ամուսնացած` ունի ևս երկու երեխա, որոնցով հիանում է և պարզապես «պաշտում է» նրանց: Անգամ այնտեղ աղջիկը գտավ գրառումներ այն թեմայով, որ «յուրաքանչյուր կնոջ համար մայր լինելուց ավելի մեծ երջանկություն չկա»:Արտաքինից կարող էր թվալ, որ նա իսկական սիրող մայր է, իսկ որտե՞ղ են այն երկու երեխաները, որոնց նա ոչ միայն լքել, այլ պարզապես ջնջել է իր կյանքից։Ալյոնան բար կացավ` ոչ այն պատճառով, որ մայրը երջանիկ է, այլ քանի որ նա ստում էր.իսկական մայրը չի կարող սիրել իր երկու երեխաներին, իսկ մյուս երկուսին պարզապես լքել:

Ալյոնան մտածեց, որ հավանաբար սխալ քայլ է կատարում, բայց չկարողացավ իրեն զսպել, նա գտավ մոր նոր ամուսնու էջը և գրեց նրան ամբողջ ճշմարտությունը։ Հավանաբար, եթե նա մեկ անգամ դա վաճանել է իր սիրելիներին, կարող է դա կրկին փորձել: Նա ամեն բան գրեց, բայց ինչ-ինչ պատճառներով նա չզգաց վ րեժի քաղցրությունը, ըդհակառակը` նա կարծում էր, որ հանկարծ մայրը կհիշի իր և եղբոր մասին, նա չէր հասկանում, թե ինչպես կարելի է այսքան տարիներ անց ներել և փորձել նոր հարաբերություններ սկսել, չնայած ցանկություն կար:

Մայրը փաստորեն կապ հաստատեց դստեր հետ, բայց ավաղ, ոչ թե ներողություն խնդրելու համար, այլ մե ղադրեց Ալյոնային` ընտանիքը ոչնչացնելու համար, քանի որ ամուսինն իմացավ կնոջ անցյալի մասին, և այժմ որոշել է ամուսնալուծվել ,֊Դու իրավունք չունեիր մտնել իմ կյանք, մենք բոլորովին օտար մարդիկ ենք,֊ ասաց մայրը:Օտար մարդիկ այս երկու բառով ամեն ինչ պարզ էր Ալյոնան այդպես էլ չիմացավ, թե ինչպես հետագայում դասավորվեց այն կնոջ ճակատագիրը,որը ժամանակին իր մայր էր և այլևս չփորձեց փնտրել նրան, չշարունակեց իր վ րեժը` ինչու՞ մտնել ինչ-որ մեկի կյանք, եթե նրանք բոլորովին օտարմարդիկ են և սրանով էլ ինչ-որ կերպ պետք է շարունակել ապրել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աղջիկը մեծանալով վրեժ լուծեց իրենց լքած մորից՝ քան դելով նրա նոր ընտանիքը