Ամուսնու անակնկալն Անահիտ Կիրակոսյանին ծանոթության 10 տարվա առթիվ և երկրորդ առաջարկությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Այսօր լրանում է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ու ամուսնու՝ Արտակ Սարգսյանի ծանոթության 10 տարին։ Միմյանց հանդիպելու և երջանկություն գտնելու առթիվ Արտակն անակնկալ է կազմակերպել Անահիտի համար և երկրորդ անգամ առաջարկություն արել սիրելիին՝ խորհրդանշելով, որ 10 տարի անց էլ կրկին նույն ընտրությունը կաներ։ Անահիտը ռոմանտիկ ընթրիքի լուսանկարները տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել, որ Արտակը ժամանակից մի փոքր առաջ էր ընկել։

«Երկու ամիս առաջ ես ու Արտակը Եգիպտոսում էինք։ Արտակը որոշել էր ժամանակից առաջ ընկնել ու անակնկալ մատուցել մեր հանդիպման 10-րդ տարվա առթիվ,– ասաց դերասանուհին, որը, սովորաբար, ինքն է աչքի ընկնում անակնկալներ կազմակերպելով։ –Կյանքում առաջին անգամ էր, որ Արտակն էր ամեն բան կազմակերպել, ես բանից անտեղյակ էի։ Քանի որ դեռ օրը չէր եկել, չէի էլ պատկերացնում՝ ինձ ինչ է սպասվում»։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ամուսնու անակնկալն Անահիտ Կիրակոսյանին ծանոթության 10 տարվա առթիվ և երկրորդ առաջարկությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ