Այդքան գեղեցիկ կին ունես, ինչու՞ ես բաժանվում. Ամուսնու պատասխանը ցնցեց դատի ներկաններին

Մի մարդ գնում է դատավորի մոտ և ասում է, որ ցանկանում է ամուսնալուծվել կնոջից: Դատավորը սկսում է նրան համոզել, որ հետ կանգնի այդ մտքից: -Քեզ համար դժվար կլինի: -Ինձ համար ավելի հեշտ ու լավ կլինի: Նրանք երկար վիճեցին, և վերջապես դատավորն ասաց. -Քո կինը շատ գեղեցիկ է, նա այնքան հմայիչ է, աչք է շոյում, բոլորը գիտեն նրա արժանիքները, ցանկացած տղամարդ կերազի այդպիսի կին ունենալ, իսկ դու ցանկանում ես բաժանվել:

Տղամարդը կոշիկը հանեց և դրեց դատավորի առաջ: – Ինչո՞ւ ես ինձ ցուցադրում քո կոշիկը: – Ինչ կասես, լավ կոշիկ է, չէ՞, հիանալի է, տեսնում ես ինչ գեղեցիկ է, ովքեր տեսնում են, բոլորը հիանում են, այն մարդու աչք է շոյում և բոլորը ցանկանում են ունենալ այսպիսի կոշիկ, և գրողը տանի, միայն ես գիտեմ, թե ինչպես է այս սրիկան սեղմում ոտքս:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այդքան գեղեցիկ կին ունես, ինչու՞ ես բաժանվում. Ամուսնու պատասխանը ցնցեց դատի ներկաններին