Բաղադրությունը 0,5 կգ — կաթնաշոռ 9% յուղայնությամբ, 0,5 լ — կաթ 3,5% յուղայնությամբ, ձու-1 հատ, 0,5 թեյի գդալ — սոդա, 50 գր. — կարագ, աղ ըստ ճաշակի: Պատրաստման եղանակը 1. Վերցնում ենք թավան։ Դրա մեջ խառնում կաթն ու կաթնաշոռը։ Պետք է անընդհատ խառնել։ Երբ կաթը եռա, կրակն իջեցրեք և դանդաղ խառնելով շարունակեք եփել։
2. Երբ տեսնում եք, որ կաթը հոսել է, կաթնաշոռի խառնուրդը թանզիվով լցնում ենք մաղի մեջ։ Երբ շիճուկը ցամաքի, ապա խիտ հատվածին ավելացրեք սոդան, կարագը և ձուն ու դրեք փոքր կրակի վրա։ 3. Անընդհատ խառնում ենք և եփում մոտ 5 րոպե։
Անջատեք գազը և կաթնաշոռը տեղափոխեք դրա համար նախապես պատրաստված ֆորմայի մեջ։ Խորհուրդ եմ տալիս այն ծածկել թանզիվով, որպեսզի պատրաստի պանիրն արագ և հեշտությամբ հանեք։ 4. ֆորման թողեք սառնարանում ամբողջ գիշեր։ Առավոտյան կարող եք ուտել։ Բարի ախորժակ: