Այլևս պանիր չեմ գնում ,այլ պատրաստում եմ ինքս, ընդամենը 1 լիտր կաթ և 3 հատ ձու և ամենահամեղ տնական պանիրը պատրաստ է․

Բաղադրությունը — կաթ — 1 լ — թթվասեր 18-20% — 200 գ -ձու -3 հատ — աղ — 1 ճ.գ. (կամ ըստ ճաշակի) Պատրաստման եղանակը Կաթը լցնել խորը կաթսայի մեջ և դնել գազօջախի վրա։ Կաթը հասցրեք եռման աստիճանի։ Ձվերը կոտրեք խորը ամանի մեջ: Ձվերին ավելացրեք 18% կամ ավելի) յուղայնությամբ թթվասեր։ Մի պտղունց աղ լցրեք այնտեղ: Հարեք հարոիչով մինչև համասեռ դառնա: Հենց կաթը եռա, ավելացնում ենք ձու-թթվասերային զանգվածը։ Խառնել բահիկով և եփել միջին կրակի վրա 4-5 րոպե։

Կաթնային զանգվածը կսկսի շերտավորվել և թանձրանալ։ Մեծ մաղը ծածկում ենք մի քանի շերտով ծալած բժշկական թանզիվով։ Խորը ամանի վրա թանզիվով մաղն ենք դնում։ Կաթնային խառնուրդը դնում ենք թանզիվի վրա և հավաքում ենք թանզիվի ծայրերը, ամրացնում։ Թողեք, որ ավելորդ հեղուկը դուրս գա զանգվածից, մոտ 4-5 րոպե։ Այնուհետև թանզիվով զանգվածը դնում ենք ցանկացած ֆորմայի մեջ (ես ունեմ պաղպաղակի փոքրիկ, պլաստմասե դույլ,

որի ներքևի մասում մի երկու փոքր անցք եմ արել): Վերևից սեղմում ենք բեռով (ես դրեցի կես լիտր բանկա ջուր): Զանգվածը թողնում ենք բեռի տակ, որպեսզի ամբողջովին զովանա, սենյակային ջերմաստիճանում։ Այս քանակությամբ բաղադրիչներից ստացա 500 գրամ տնական պանիր։ Պանիրը ստացվեց շատ համեղ ու նուրբ։ Դուք նույնպես պատրաստեք այս պանիրը և բո ւժեք ձեր ընտանիքին: Նրանք դա կսիրեն: Բարի ախորժակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այլևս պանիր չեմ գնում ,այլ պատրաստում եմ ինքս, ընդամենը 1 լիտր կաթ և 3 հատ ձու և ամենահամեղ տնական պանիրը պատրաստ է․