Այսպիսի հարմարավետ բնակարանի մասին կարելի է միայն երազել. Մատչելի, հարմարավետ և շքեղ

Քաղաքաբնակների մեծ մասը զզվանքով է վերաբերվում Խորհրդային միությունից մնացած փոքր բնակարաններին։ Փոքր սենյակներ, համակցված լոգարաններ, միջանցքներ, որոնց մեջ նույնիսկ մեկ հօգու համար է նեղվածք: Բայց եթե ընդհանուր տարածքների հետ կապված խնդիրները լուծելը բավականին դժվար է, ապա ձեր սեփական բնակարանը վերափոխելը բավականին հեշտ:

1958 թ.-ին կառուցված այս տան նորաոճ և լուսավոր բնակարանն այժմ սեփականատերը վաճառում է, ով նախկինում կատարել էր բազմաթիվ վերանորոգման աշխատանքներ: Արդյունքում, հին հուսահատեցնող և ճնշող գույները ամբողջությամբ ջնջվել են պատերից, հատակից և առաստաղից: Եվ արդյունքը հիմա, կարծես, կահույքի կամ դիզայնի ինչ-որ կատալոգից լինի:

Չնայած այն հանգամանքին, որ բնակարանը ընդամենը 31.4 մետր (որից 17մետրն է բնակելի), տարածքի ճիշտ բաժանման արդյունքում այն բաժանվեց ննջասենյակի և հյուրասենյակի։Իսկ հոյուրասենյակն իր հերթի մասամբ զուգակցվեց խոհանոցի հետ: , Հիմնական պահեստային տարածքները, ըստ ամենայնի, գտնվում են բազմոցի մոտ գտնվող դռան ետևում (սովորաբար այնտեղ մառանն է թաքնված): Բնակարանը նույնիսկ պահարան տեղադրելու ընդարձակ տարածք ունի:

Հնացած, գունագեղ պաստառների, պայծառ շեշտադրումների փոխարեն հիմա արդեն հանգիստ գույների շնորհիվ այս տեսակ բնակարանում ապրելը միմիայն հաճույք է: Մեկ առավելագույնը երկու անձի համար այս բնակարանը կատարյալ է: Իդեալական բնակարան այն մարդկանց համար, ովքեր գնահատում են կենտրոնի և հանգիստ թաղամասերի համադրությունը: Ջերմա և ձայնամեկուսացված լինելն իր հերթին կատարայալ հանգստի բվայր են դարձնում բնակարանը։

Այն ունի ամեն ինչ ապրելու համար․ դրա հետ մեկ տեղ ընդարձակ և հարմարավետ։ Սեփականատերը վաճառում է այս բնակարանը 88,000 ԱՄՆ դոլարով, ինչը իհարկե, բավական թանկ է: Բայց եթե գինը չի համապատասխանում ձեզ, ապա գոնե ոգեշնչել ձեզ այն կարող է, որպեսզի դուք էլ ձևափոխեք ձեր բնակարանը ինչպես կցանկանաք:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսպիսի հարմարավետ բնակարանի մասին կարելի է միայն երազել. Մատչելի, հարմարավետ և շքեղ