Այսօր իմ ծանոթ մանղալչին վերջապես ասաց լավ քյաբաբի ֆարշ պատրաստելու գաղտնիքը․ ահա այն

Իսկական քյաբաբի ֆարշը պետք է այնպիսին լինի, որ շշի վրայից չընկնի, լինի փքուն և արտակարգ համեղ։ Ինձ քյաբաբի ֆարշի բաղադրատոմսն այսօր ասաց իմ ծանոթ մանղալչիներից մեկը, որը սիրով կներկայացնեմ ձեզ։ Բաղադրամասեր ՝ 1 կգ տավարի մսին՝ 200 գրամ սալ, 280 գրամ գլուխ սոխ, 300 գրամ հավի բուդ, 1 թեյի գդալ սոդա, 5-6 թեյի գդալ կիտրոնի հյութ, Աղ ՝ ըստ ճաշակի, 100-150 մլ ջուր, Կարմիր քաղցր աղացած պղպեղ ՝ ըստ ճաշակի։


Պատրաստման եղանակը ՝ Տավարի միսը, սալը, հավի միսը 2 անգամ աղացեք։ Այնուհետև աղացեք սոխի հետ և ավելացրեք մնացած բոլոր համեմունքները։ Լավ տրորեք։ Թողեք՝ սառնարանում մի փոքր սառչի և վերջ, քյաբաբի ֆարշը պատրաստ է։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր իմ ծանոթ մանղալչին վերջապես ասաց լավ քյաբաբի ֆարշ պատրաստելու գաղտնիքը․ ահա այն