Այս հզոր միջոցը անհետ վերացնում է սալիկի ցանկացած կեղտ. պարզ բաղադրատոմս՝ հրաշալի արդյունքով

Positive-ը ներկայացնում է սալիկները ցանկացած կեղտից առանց առանձնակի ջանքերի մաքրելու պարզ միջոց: Անհրաժեշտ բաղադրիչները՝ 5 լ. ջուր , 1/2 բաժակ կերակի սոդա , 1/3 բաժակ կիտրոնի հյութ , 1/4 բաժակ սպիտակ քացախ : Պատրաստումը և կիրառումը՝

1. Ջրով լի տարայի մեջ լցրու սոդան և խառնիր մինչև ամբողջովին լուծվի: 2. Ավելացրու կիտրոնի հյութը, լավ խառնիր, ավելացրու քացախը: Փրփուր ստացվելուց հետո միջոցը լցրու հեղուկացիրի մեջ: 3. Միջոցը ցանիր կեղտոտ հատվածներին: Թող կես ժամ մնա, խոզանակով կամ սպունգով սրբիր:

4. Կեղտն անհետ կվերանա, սալիկը նորի տեսք կունենա: Այս լուծույթը կարելի է օգտագործել նաև որպես ախտահանող միջոց հատակը լվալու համար: Սալիկները լվալը հաջողության կեսն է, գլխավորը դրանք վերջում չորացնելն է: Հիշիր՝ սալիկը լվալ սկսում են ներքևից, սրբել՝ վերևից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս հզոր միջոցը անհետ վերացնում է սալիկի ցանկացած կեղտ. պարզ բաղադրատոմս՝ հրաշալի արդյունքով