Այս տղան երկու շաբաթ չգնաց դպրոց, նրան այցելեցին դասընկերները. Տարիներ անց տեղի ունեցավ այս հրաշքը

Երբեմն ճակատագիրն անարդարացի ու դաժան է թվում, բայց դա միայն թվացյալ է։Իրականում, Աստծո նախախնամության իմաստը պետք է կարողանալ բացահայտել, բացատրել ու հասկանալ։Երբեմն լինում են իրադարձություններ, որոնց պատճառով մենք ըմբոստանում ենք երկնքի դեմ, բայց միայն ժամանակը կարող է ցույց տալ դրանց իրական իմաստը։Հրաշքներ լինում են, ու այդ հրաշքներում կարևոր դեր ենք խաղում նաև մենք՝ մարդիկ՝ պահի տակ նեցուկ կանգնելով մեր մերձավորին։ Սա հենց այդպիսի մի պատմություն է մարդու ու մարդկանց մասին։Մոսկովյան մի դպրոցում սովորող աշակերտներից մեկն անսպասելիորեն դադարեց հաճախել դասերին։

Մեկ շաբաթ չեկավ, երկրորդը. Լյովան հեռախոս չուներ, ու նրա դասարանցիները, ուսուցչի խորհրդին հետևելով,որոշեցին այցելել նրանց տուն։ Դուռը բացեց Լյովայի մայրիկը։Նա շատ տխուր տեսք ուներ։ Երեխաները բարևեցին նրան ու ամաչելով հարցրեցին.– Ինչո՞ւ Լյովան դպրոց չի գալիս։Մայրը տխուր պատասխանեց․– Նա այլևս չի սովորելու ձեզ հետ։ Նրան վիրա հատել են։ Անհաջող վիրա հատություն էր։ Լյովան կու րացել է և այլևս ինքնուրույն չի կարող դպրոց հաճախել. Երեխաները լռեցին, իրար նայեցին, և հանկարծ նրանցից մեկն առաջարկեց.– Մենք նրան հերթով կտանենք դպրոց։– Ու տուն էլ կուղեկցենք։

– Ու դասերն էլ կօգնենք անել, – սկսեցին իրար հերթ չտալով խոսել դասընկերները։Մոր աչքերն արցունքներով լցվեցին։ Նա ուղեկցեց ընկերներին Լյովայի սենյակ։ Մի քիչ սպասելուց հետո նրանց ընդառաջ եկավ Լյովան՝ վիրակապով փակված աչքերով ու պարզած ձեռքով ճանապարհը փնտրելով։ Երեխաները մի պահ սառեցին տեղում։ Միայն այդ պահին նրանք իսկապես հասկացան, թե ինչ դժ բախտություն է պատահել իրենց ընկերոջը։ Լյովան դժվարությամբ արտաբերեց.– Բարև ձեզ։Ու այդ պահին բոլոր կողմերից սկսեցին հնչել խոստումներ.– Ես վաղը կգամ քո հետևից, ու իրար հետ կգնանք դպրոց։– Իսկ ես քեզ կպատմեմ, թե ինչ ենք անցել հանրահաշվից։– Իսկ ես՝ պատմությունից։

Լյովան չգիտեր, թե ում լսեր ու միայն ցրված գլխով էր անում։ Իսկ մոր աչքերից արցունքներ էին հոսում։Լյովայենց տնից գնալուց հետո դասընկերները պլան կազմեցին, թե ով երբ է նրան դպրոց տանելու, ով ինչ առարկաներ է բացատրելու, ով երբ է նրան դպրոցից տուն տանելու։ Դպրոցում Լյովայի կողքին նստող տղան ցածր ձայնով պատմում էր նրան, թե ինչ է գրում ուսուցչուհին գրատախտակի վրա, իսկ ամբողջ դասարանը սրտատրոփ սպասում էր, երբ Լյովան դաս էր պատասխանում։ Նրանք անասելի ուրախանում էին, երբ նա 5-եր էր ստանում,նույնիսկ ավելի շատ, քան սեփական 5-երի վրա։Լյովան հրաշալի էր սովորում։ Նրան զուգահեռ լավ սկսեց սովորել նաև ողջ դասարանը։

Որպեսզի կարողանային դասը պատմել դժբախտության մեջ հայտնված իրենց ընկերոջը, դասընկերներն իրենք պետք է դասը հասկացած լինեին, ու նրանք ջանք ու եռանդ չէին խնայում։ Ավելին՝ ձմռանը նրանք Լյովային սկսեցին սահադաշտ տանել։Տղան շատ էր սիրում դասական երաժշտությունը, և նրա դասարանցիները նրա հետ սիմֆոնիկ համերգների էին գնում.Լյովան դպրոցն ավարտեղ ոսկե մեդալով, իսկ հետո ընդունվեց համալսարան։ Այնտեղ էլ նա գտավ ընկերներ,ովքեր դարձան նրա «աչքերը»։ Համալսարանից հետո Լյովան շարունակեց սովորել ու ի վերջո դարձավ համաշխարհային հռչակ ունեցող մաթեմատիկոս ակադեմիկոս Պոնտրյագին։

Լև Սեմյոնովիչ Պոնտրյագինը զարմանալի մարդ էր։ Խորհրդային այս մաթեմատիկոսը դարձավ 20-րդ դարի խոշորագույն մաթեմատիկոսներից մեկը, ով զգալի ավանդ ունեցավ հանրահաշվային ու դիֆենցիալ տոպոլոգիայի,տատանումների տեսության, վարիացիոն հաշվարկների ու կառավարման տեսության մեջՊոնտրյագինի աշխատությունները մեծ ազդեցություն ունեցան ամբողջ աշխարհում կառավարման տեսության ու վարիացիոն հաշվարկների զարգացման վրա։Պատմում են, որ նրա ուսանողական տարիներին այսպիսի մի դեպք է եղել․

Նիկոլայ Նիկոլաևիչ Բուխգոլցի լեկցիայի ժամանակ բոլորը լուռ և շատ ուշադիր լսում էին, երբ անսպասելիորեն լսվեց Պոնտրյագինի ձայնը.«Պրոֆեսո՛ր, Դուք սխալ եք թույլ տվել գծագրում»։ Պարզվեց, որ նա, լինելով կույր, լսում էր գծագրի վրայի տառերի դասավորվածությունը ու հասկացել էր, որ դրանք ճիշտ հերթականությամբ չեն։Հիմա ինքներդ մտածեք՝ կդառնա՞ր արդյոք այսպիսի մեծ ու ակնառու անհատականություն Լյովան, եթե նրա հետ փոքր ժամանակ չպատահեր դժբախտություն, ու նրա կողքին չլինեին այդքան բարի ու հավատարիմ ընկերներ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս տղան երկու շաբաթ չգնաց դպրոց, նրան այցելեցին դասընկերները. Տարիներ անց տեղի ունեցավ այս հրաշքը