Առանձնահատուկ բուլկիի բաղադրատոմս․ խմորը մեծանում է 3 անգամ, ստացվում է աննկարագրելի փափուկ և անուշաբույր

Չնայած նրան, որ օգտագործվող բոլոր բաղադրիչները պարզ են և կան ցանկացած տանը, պատրաստման եղանակի մեջ կա մի գաղտնիք, որի շնորհիվ էլ բուլկիները ստացվում են այսքան փափուկ, փքուն և նուրբ։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ կաթ՝ 260մլ , ալյուր՝ 370գ , շաքարավազ՝ 6ճ․գ․, չոր խմորիչ՝ 7գ , ձու՝ 2 հատ , կարագ՝ 3ճ․գ․ , դարչին՝ 0,5թ․գ․ :Պատրաստման եղանակ․

Սկզբում պատրաստել առանձնահատուկ հեղուկը, որի շնորհիվ էլ բուլկիների խմորը մեծանալու է մոտ 3 անգամ, իսկ բուլկիները ստացվելու են փափուկ և փքուն․ խառնել 100մլ կաթ և 20գ ալյուր՝ մինչ միասեռ զանգված կստացվի։ Դնել թույլ կրակի վրա և եփել 3-4 րոպե՝ անդադար խառնելով։ Թողնել, որ սառի։

Այդ ընթացքում նախապատրաստել խմորիչը։ Այն խառնել մնացած գոլ կաթի և 2ճ․գ․ շաքարավազի հետ, թողնել 10-15 րոպե։ Մաղել ալյուրը, ավելացնել աղը և խառնել։ Ավելացնել սենյակային ջերմաստիճանի ձուն, լցնել խմորիչով կաթը և ալյուրով եփած կաթը։ Խմոր հունցել՝ մոտ 10 րոպե։ Ավելացնել 1ճ․գ․ փափկած կարագ և նորից հունցել։ Պիտի ստացվի էլաստիկ և ձեռքերին չկպչող խմոր։

Թողնել, որ հանգստանա ձեթով պատված խորը տարայի մեջ՝ սննդային տոպրակով ծածկված։ Խմորը պիտի բարձրանա 2-3 անգամ։ Խառնել դարչինը՝ շաքարավազի հետ, և հալացնել 2ճ․գ․ կարագ։ Բուլիիները ձրավորելու համար ամեն ինչ պատրաստ է։ Խմորը դնել սեղանին, բաժանել 8-10 մասի, գնդիկների ձև տալ։

Յուրաքանչյուր գնդիկը օվալաձև գրտնակել։ Հալացրած կարագ քսել, շաքարավազով դարչին լցնել և փաթաթել հետևյալ կերպ․ սկզբում դեպի ներս ծալել կողքի հատվածները, անցնել գրտնակով, հետո փաթաթել ռուլետի պես։ Բուլկիները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, ծածկել տոպրակով և թողնել 1 ժամ։ Տաքացնել ջեռոցը մինչ 190 աստիճանի, բուլկիներին հարած ձու քսել և թխել 20 րոպե։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Առանձնահատուկ բուլկիի բաղադրատոմս․ խմորը մեծանում է 3 անգամ, ստացվում է աննկարագրելի փափուկ և անուշաբույր