Ավինյանը կարևոր տեղեկություն է ներկայացրել գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին ի պատասխան, անդրադարձավ գերիների ու անհայտ կորածների խնդրին: «Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմն իրենց մոտ պահվող գերիների ցանկերն են ներկայացրել, այս փուլում տեղի է ունենում ցանկերը ճշտելու գործընթաց»,- տեղեկացրեց Ավինյանը՝ հույս հայտնելով, որ հնարավորնս սեղմ ժամկետում կավարտեն գործընթացը:

Ըստ Ավինյանի՝ գերիների վերադարձի հարցում երկու սկզբունք է որոշվել: «Բոլորը բոլորի դիմաց. ադրբեջանական կողմը նույնպես այս սկզբունքի կողմնակից է»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ առաջարկել են հետագայում գերիներ հայտնաբերելու դեպքում նրանց վերադարձնել առանց նախապայմանի, միակողմանի:

Ինչ վերաբերում է ռազմադաշտից մարմինների դուրսբերման աշխատանքին, Ավինյանը տեղեկացրեց՝ մեծ ծավալի գործ է արվել: «Նոյեմբերի 10-ից ի վեր դուրս է բերվել 846 մարմին, այդ աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրեց նա՝ հավելելով,- «Անճանաչելի մարմիններից 294 մարմնի նույնականացում է եղել, 154 մարմնի ԴՆԹ հետազոտություն արվել է, 443 նմուշ դեռ հետազոտման փուլում է»: Ավինյանի խոսքով՝ հիմա խնդիր է դրված ԴՆԹ հետազոտություների արդյունքների համադրումն ու դրանց քանակի ավելացումը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ավինյանը կարևոր տեղեկություն է ներկայացրել գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ