Արդեն մի քանի տարի է ինչ սմբուկը միայն այսպես եմ պատրաստում .Համեղ սմբուկի խավիար ձմռան համար:

Բաղադրությունը: սմբուկ — 2 կգ լոլիկ — 1,5 կգ սոխ — 1 կգ գազար — 1 կգ Բուլղարական քաղցր պղպեղ — 1 կգ կծու պղպեղ — 2 հատ աղ — 3 ճ.գ. շաքարավազ — 1 ճ.գ բուսական յուղ Լվանալ սմբուկը, կտրատել խորանարդիկների։ Շաղ տալ 5 ճաշի գդալ աղ եւ ծածկել ջրով, որպեսզի սմբուկն ամբողջությամբ ծածկվի։ 40 րոպե անց ջուրը ցամաքեցնել, սմբուկները լվանալ աղից, քամել ավելորդ ջուրը և տապակել բուսայուղով մեծ թավայի մեջ։ Սմբուկը տեղափոխում ենք մեծ ամանի մեջ։ Մանր կտրատած սոխը տապակել բուսայուղի մեջ և լցնել սմբուկի վրա։

Գազարը քերել միջին քերիչով և տապակել բուսայուղի մեջ։ Ավելացնել սմբուկին։ Ավելացնել խորանարդիկներով կտրատած լոլիկը, մի փոքր շոգեխաշել թավայի մեջ և ավելացնել մնացած բանջարեղենին։ Լավ խառնել։ Աղ, պղպեղ անել, ավելացնել կծու պղպեղ։ Եփել խավիարը թույլ կրակի վրա երբեմն խառնելով՝ 40 րոպե: Պատրաստի սմբուկի խավիարը դնում ենք տաք ստերիլիզացված բանկաների մեջ, ծածկում ենք կափարիչներով: Պտտում ենք, շրջում, փաթաթում տաք վերմակով, մինչև ամբողջովին սառչի։ Պահել սենյակային ջերմաստիճանում։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արդեն մի քանի տարի է ինչ սմբուկը միայն այսպես եմ պատրաստում .Համեղ սմբուկի խավիար ձմռան համար: