Բամիայի մարինադի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը, հիանալի է ստացվում. համից չեք հագենա

Բամիայի մարինադի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը, հիանալի է ստացվում. համից չեք հագենա: Մարինադներն ու թթուները հայկական սեղանի անբաժանելի բաղադրիչներից են։ Դրանց ներկայությունը սեղանին ախորժակ է գրգռում և հաճելի է քիմքին։ Առաջարկում ենք բամիայի մարինադի պատրաստման շատ հաջողված բաղադրատոմս։ 1 լիտրանոց տարայի համար պահանջվում է՝ 1,5 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ էսենցիա:

Պատրաստման եղանակը՝ Բամիան, կծու տաքդեղը, սխտորը, դափնու տերևը, սև պղպեղը (հատիկ), սամիթը, մաղադանոսը, նեխուրը (քյարավուզ) դասավորել տարաների մեջ:Այնուհետև ավելացնել վերոհիշյալ չափաբաժինները (տարային համապատասխան), հետո լցնել եռացրած ջուրը: Տարաները եռացնել 10 րոպե և փակել: Վերջ:Բամիան պատրաստ է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բամիայի մարինադի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը, հիանալի է ստացվում. համից չեք հագենա