Բանակցություններն ավարտվել են հայկական կողմի օգտին․ ադրբեջանական կողմը նահանջելու է. Հրապարակ

Բանակցություններն ավարտվել են հայկական կողմի օգտին․ ադրբեջանական կողմը նահանջելու է. Հրապարակ: Քիչ առաջ շուրջ 5 օր տևած բանակցություններն ավարտվեցին։ Մեր աղբյուրի տվյալներով բանակցությունները բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար, ադրբեջանական կողմը պատրաստվում է նահանջել Սև լճի տարածքից։

Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ տարվող բանակցություններին ադրբեջանցիների հետ հայկական կողմից բանակցում էին ՀՀ Գլխավոր շտաբի և Առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները։

Բանակցությունները ղեկավարում էր Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը: Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն որևէ տեղեկություն Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս չունենք:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բանակցություններն ավարտվել են հայկական կողմի օգտին․ ադրբեջանական կողմը նահանջելու է. Հրապարակ