Դու վաղուց իմ որոշումն ես. Մարիամ Ալեքսանյանը բաժանումից հետո սիրելի ունի՞. տեսեք՝ ինչ է հրապարակել (տեսանյութ)

Մարիամ Ալեքսանյանը խորհրդավոր լուսանկար է հրապարակել: Նա դրան կից գրել է. «Դու վաղուց իմ որոշումն ես»: Տպավորություն է, որ նա սիրելի ունի: Հավելենք, որ նախկինում Մարիամ Ալեքսանյանը սիրավեպ ուներ դերասան Գոռ Համբարձումյանի հետ: Գոռը Մարիամին նշանադրության առաջարկություն էր արել՝ անակնկալ մատուցելով սիրելիին հենց ծննդյան օրը:

Նրանք չէին փորձում թաքցնել իրենց սիրավեպը. Մարիամը հարցազրույցներում հաճախ էր անդրադառնում իրենց հարաբերություններին՝ նշելով, որ շատ են վիճում: Մի տևական շրջան նույնիսկ բաժանվել էին, ապա կրկին՝ միացել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց սիրային գեղեցիկ պատմությունն անցյալում է, սակայն, ինչպես և սպասելի էր՝ ոչինչ չմեկնաբանեցին այս առիթով:

Դերասանուհին սոցիալական հարթակներից հեռացրեց իրենց բոլոր համատեղ լուսանկարները: Տեւական ժամանակ Մարիամը խուսափում էր որեւէ մեկնաբանություն տալ իրենց բաժանման լուրերի մասին: Հերթական անգամ, երբ դերասանուհին հարց ու պատասխան էր կազմակերպել ինստագրամյան իր էջում, հետեւորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք նշանված է, դերասանուհին պատասխանել էր՝ ոչ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դու վաղուց իմ որոշումն ես. Մարիամ Ալեքսանյանը բաժանումից հետո սիրելի ունի՞. տեսեք՝ ինչ է հրապարակել (տեսանյութ)