Եթե դուք հոգնել եք սովորական կոտլետներից, ապա փորձեք պատրաստել այս օրիգինալ և համեղ մսով ուտեստը

Եթե փնտրում եք օրիգինալ միտք համեղ ճաշ կամ ընթրիք պատրաստելու համար, ապա առաջարկում ենք մի չափազանց համեղ և հետաքրքիր ուտեստ, որը ոչ միայն համեղ է և օգտակար նյութերով հարուստ, այլ շատ գեղեցիկ է նայվում սեղանին։ Այն պատրաստվում է բավականին հեշտ և արագ։ Ձեզ հարկավոր է՝ 700 գրամ ֆարշ, 100 գրամ կտրած սոխ,, 100 գրամ սպիտակ հաց,, 4 ձու, 2 մանրացրած սխտոր, 200 գրամ սերուցքային պանիր, 120 գրամ բեկոն, 100 գրամ ցանկացած կոշտ պանիր։

Մեծ ամանի մեջ խառնեք ֆարշը, սոխը, սպիտակ հացը, 1 ձուն, սխտորը և համեմունքներ ըստ ճաշակի։ Տեղափոխեք ստացված խառնուրդը ուղղանկյուն ձև ունեցող ամանի մեջ։ Գդալով հանեք մեջտեղի մասը, ինչպես ցույց է տրված նկարում։ Լցրեք մեջտեղում բեկոն, այնուհետև վերևի մասում դրեք սերուցքային պանիրը, իսկ հետո կոշտ պանիրը։ Այնուհետև կոտրեք 3 ձվերը և լցրեք այն վերևի մասում։ Դրեք պատրաստած ուտեստը ջեռոցում 180 աստիճանի տակ։ 1 ժամից ուտեստը պատրաստ է։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե դուք հոգնել եք սովորական կոտլետներից, ապա փորձեք պատրաստել այս օրիգինալ և համեղ մսով ուտեստը