Եթե Ուզում Եք «Դաստիարակված» Երեխաներ Ունենալ, Պետք Է Միայն Այս 5 Բանն Անել

Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն բոլոր իմաստներով «լավ» երեխաներ դաստիարակել: 1. Երեխայի հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք: Երեխայի հետ անցկացրած ժամանակը պետք է միայն նրան նվիրված լինի: Երեխայի հետ կարդացեք սիրելի գիրքը, ֆուտբոլ խաղացեք, որևէ սեղանի խաղ, լեռներ կամ բնության գիրկ գնացեք: Այդպիսի բաները երեխաները միշտ հիշում են: Երեխայի համար գլխավորը մտերիմի հետ ժամանակ անցկացնելն է:

2. Երեխային մի պատմեք՝ ինչպես է պետք անել: Սեփական օրինակով ցույց տվեք: Երեխաները ձեզնից ամեն ինչ են սովորում՝ ինչպես պահել իրեն, ինչպես խոսել, ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում: Երեխայի վարքը ձեր վարքի արտացոլանքն է: Սովորեք խսոտովանել ձեր սխալները, դրանք շտկելու պատրաստակամություն դրսևորեք: Երբեք երեխայի հարգանքը չեք վայելի բղավելով և ծեծելով: Միայն անձնական օրինակը կօգնի իսկապես լավ մարդ դաստիարակել:

3. Երեխային սովորեցրեք օգնել ուրիշներին: Երեխային ասեք, որ կարևոր է օգնել և հոգ տանել մյուսների համար: Ավելի լավ է՝ ցույց տվեք սեփական օրինակով: Երեխային սովորեցրեք 2 քայլ առաջ մտածել․ թող նախ մտածի հետևանքների մասին նախքան գործելը: Միաժամանակ նա պետք է հաշվի առնի՝ իր արարքներն ինչպես կազդեն մարդկանց վրա

4. Երեխային շնորհակալական խոսքեր ասեք: Հաճախ շնորհակալական խոսքեր օգտագործող երեխաները կարող են օգնել դրա կարիքն ունեցողին: Առանձնանում են առատաձեռնությամբ, բարությամբ, կարեկցելու ունակությամբ, մեծահոգությամբ: Այդպիսի երեխաներն իրականում իրենց ավելի երջանիկ և առողջ են զգում: Ծնողներին խորհուրդ է տրվում նախ երեխայի համար պարտականությունների որոշակի շարք սահմանել, հետո շնորհակալություն հայտնել դրանք կատարելու համար: Թող գովեստն արժանիորեն լինի, երեխայի համար առանձնահատուկ պարգև լինի:

5. Երեխային սովորեցրեք ավելի լայն տեսնել: Շատ կարևոր է երեխային սովորեցնել լավ ունկնդիր լինել, չքննադատել հավատավոր և այլ ազգությունների մարդկանց: Ուրիշ մշակույթների նկատմամբ երեխայի բաց լինելը նրան դարձնում է բարի, սիրող և երջանիկ: Գլխավոր շեշտը դրեք նրա վրա, որ բոլոր մարդիկ հավասար են և լավ վերաբերմունքի են արժանի, հոգատարության և սիրո: Մաշկի գույնը և կրոնը դեր չեն խաղում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե Ուզում Եք «Դաստիարակված» Երեխաներ Ունենալ, Պետք Է Միայն Այս 5 Բանն Անել