Եթե սիրում եք տնական, անուշաբույր, համեղ ու հեշտ բուլկի, պահպանեք այս 2 բաղադրատոմսերը

Այսպիսի արագ բաղադրատոմսերով բուլկի պատրաստելու համար ժամանակ կարող են գտնել նույնիսկ ամենազբաղված կանայք: Պահպանեք 2 լավագույն բաղադրատոմսերը: Կաթով բուլկի. անհրաժեշտ բաղադրիչներ. 2բժ ալյուր , 2/3բժ կաթ, 1/3բժ բուսայուղ , 3թ.գ. ,փխրեցուցիչ , 1/2թ.գ. աղ :

Պատրաստման եղանակ. Նախապես միացնել ջեռոցը՝ 220 ջերմաստիճանի ներքո: Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը, նաև աղը: Եթե քաղցր բուլկի եք ուզում, շաքարավազ ավելացրեք, իսկ ոչ քաղցր թվածքի համար՝ կանաչի, օրեգանո, ռեհան: Միացնել չոր խառնուրդը հեղուկ բաղադրիչներից պատրաստված խառնուրդի հետ:

Խմորից գնդիկ պատրաստել և գրտնակել՝ 3-4սմ հաստությամբ շերտ ստանալով: Բաժակով կամ ֆորմայով կլորակներ կտրել, դեղնուց քսել, թխել 20 րոպե՝ արդեն տաքացրած ջեռոցում: Մածունով և կարագով բուլկի. անհրաժեշտ բաղադրիչներ ` 400գ ալյուր , 100գ շաքարավազ , 250մլ մածուն , 175գ կարագ , 3/4թ.գ. աղ , 1/2թ.գ. փխրեցուցիչ , 1/2թ.գ. սոդա:

Պատրաստման եղանակ. Միացնել ջեռոցը՝ մինչ 220 ջերմաստիճանի: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի, աղի, սոդայի հետ: Ավելացնել փափկած կարագը և պատառաքաղով խառնել այնքան, որ փշուր ստացվի: Լցնել մածունը, խառնել: Խմորը բաժանել 2 մասի, գնդիկի ձև տալ, գրտնակել:

Բաժակով 6 կլորակ կտրել կամ բաժանել 6 եռանկյունների: Նույնն անել խմորի մյուս կեսի հետ: Բուլկիները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել 12 րոպե: Ցանկության դեպքում կարող եք նախքան թխելը բուլկիների վրա շաքարավազ կամ խորիզ ցանել: Բարի ախորժակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե սիրում եք տնական, անուշաբույր, համեղ ու հեշտ բուլկի, պահպանեք այս 2 բաղադրատոմսերը