Ձեզ պետք է: սափրվելու փրփուր, ատամի խոզանակ: Հարմար տարայում կամ պարզապես որևէ մակերեւույթի վրա, տարածում ենք մի քիչ սափրվելու փրփուր: Զարդերը դնում ենք փրփուրի մեջ և վերևից կրկին ծածկում ենք դրանք փրփուրով: Ի դեպ, փրփուրը պետք է շատ քիչ լինի, դա անհրաժեշտ է, որ այն պարզապես ամբողջությամբ ծածկի զարդերը:Թողնում ենք զարդերը փրփուրի մեջ մոտ 20-30 րոպե: Երբ այդ ժամանակը անցնի,
վերցնում ենք զարդերը և նրբորեն մաքրում դրանք փափուկ ատամի խոզանակով, որից հետո լվանում ենք ջրի մեջ և չորացնում ենք:Նման պարզ և անվտ անգ մաքրումից հետո ձեր զարդերը կրկին կփայլեն: Սափրվելու փրփուրի օգնությամբ կարելի է մաքրել ոչ միայն զարդերը, այլ նաև թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր, օրինակ ՝ սպասք ։ Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում: