Երբևէ պատրաստե՞լ եք ռուլետ՝ ընդամենը 15 րոպեում։ Եթե ոչ, ապա անպայման փորձեք այս բաղադրատոմսը

Երբևէ պատրաստե՞լ եք ռուլետ՝ ընդամենը 15 րոպեում։ Եթե ոչ, ապա անպայման փորձեք այս բաղադրատոմսը։ Ռուլետը ստացվում է այնքան համեղ ու ախորժելի, որ կցանկանաք պատրաստել ամեն օր։ Անհրաժեշտ են միայն հասարակ ու պարզ բաղադրիչներ, որոնք, կարծում ենք, միշտ կան տանը։

Այսպիսով, ռուլետի համար մեզ պետք է․ 1,5 բաժակ ալյուր , 1 բաժակ յոգուրտ, կարող եք փոխարինել մածունով , 2 ձու , 1 բաժակ շաքարավազ , վանիլին , 1թ․գ․ սոդա , ջեմ : Պատրաստման եղանակ․ Ձուն հարելի շաքարավազի և վանիլին հետ։ Սոդան միացնել յոգուրտի հետ և խառնելուց հետո՝ լցնել ձվային զանգվածի մեջ։ Խառնել։

Ավելացնել մաղած ալյուրը։ Խմորը լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, հավասարաչափ բաշխել։ Թխել լավ տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 7-8 րոպե, մինչ խմորը գեղեցիկ ոսկեգույն կդառնա։ Հանել ջեռոցից և կարմրած կողմով դնել խոնավ կտորի վրա։

Հանել թուղթը, ջեմ քսել և փաթաթել կտորի օգնությամբ։ Շաքարի փոշի ցանել և մատուցել։ Բարի ախորժակ։ Հանել թուղթը, ջեմ քսել և փաթաթել կտորի օգնությամբ։ Շաքարի փոշի ցանել և մատուցել։ Բարի ախորժակ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երբևէ պատրաստե՞լ եք ռուլետ՝ ընդամենը 15 րոպեում։ Եթե ոչ, ապա անպայման փորձեք այս բաղադրատոմսը