Երեկ աստիճանների մոտ տեսա հարևանուհուս, արտասվելով բարձրանում էր․ Վախեցած հարցրեցի՝ ինչ է եղել

Վերջերս մի օր դուրս եկա տնից և աստիճանների մոտ տեսա իմ դիմացի հարևանուհուն։ Բարձրանում է՝ աչքերը թաշկինակով մաքրելով։ Շատ վախեցա, հարցրեցի․ -Ի՞նչ է պատահել։ Հարևանուհիս այնքան հուզված էր, նայում էր վերև, որ արցունքները չգան, մի 2 րոպե չէր կարողանում խոսել․․․ Հետո նա ժպիտով պատասխանեց․

-Մանկապարտեզ էի գնացել, թոռնիկիս հանդեսին։ Հարսս ու որդիս աշխատանքի են, նրանց թույլ չէին տվել դուրս գալ, դե ես էլ առաջարկեցի իմ թեկնածությունը․․․ Հետո հարևանուհիս ընկել է հիշողությունների գիրկը, աչքի առաջ իր որդին է եկել՝ 4 տարեկանում․․․ -Միացրեցին երաժշտությունը, երեխաները սկսեցին պարել, նայեցի թոռնիկիս և սկսեցի արտասվել։ Հետո հիշեցի, որ երեխաների ներկայությամբ լացել չի կարելի, մի կերպ հավաքեցի ինձ։

Ու այդ պահին ես հիշեցի մի ոտանավոր․ կոնկրետ խոսքերը մտաբերել չեմ կարող, բայց ընդհանուր իմաստը հիշում եմ։ —Իմաստունի մոտ մի կին է գնում, ասում․ «Այսքան բանիմաց ես, տեղեկացված և խելացի, մի հարց ունեմ․ արդյո՞ք այս կյանքում ավելի լավ բան կա, քան հարազատ երեխայիդ փափլիկ ձեռքը բռնելը։ Ինչը կարող է ավելի քաղցր լինել, քան քո հարազատ արյունը, քո հարազատ երեխան»։ Իմաստունը նայում է կնոջը և խորը շունչ քաշելով՝ պատասխանում․ «Ավելի քաղցր է քո երեխայի երեխան, քո թոռը։ Սա անբացատրելի է, բայց փաստ»։

Եվ իրոք այդպես է։ Տատիկ լինելը՝ մայրությունը զգալու նոր հնարավրություն է։ Փոքրիկ մարդու մեջ կարող ես տեսնել նաև քո դիմագծերը։ Երիտասարդ ծնողները ակտիվ են, չեն ուզում շրջապատված լինել միայն խաղալիքներով և տակդիրներով, ուզում են ապրել։ Իսկ շատ տատիկների համար այդ շրջանում ամենամեծ ուրախությունը թոռներն են։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երեկ աստիճանների մոտ տեսա հարևանուհուս, արտասվելով բարձրանում էր․ Վախեցած հարցրեցի՝ ինչ է եղել