Երեկ տղաս դիրքերից նամակ է ուղարկել. դե գուշակեք, թե ինչ է խնդրում…

Լոռեցի Սուրեն Մարտիրոսյանը հետաքրքրաշարժ պատմություն է հանրայնացրել սոցհարթակում՝ պատմելով դիրքերում գտնվող ի որդու մասին: Նրա պատմությունն արտացոլում է ոչ միայն Ս. Մարտիրոսյանի զինծառայող որդու, այլ նաև բոլոր հայ զինվորների մտածողությունն ու հոգեբանությունը: Ս. Մարտիրոսյանը պատմում է, որ նախօրեին նրանք իրենց որդուց էսէմէս նամակ են ստացել, որտեղ որդին նրանց խնդրում է մտնել անասնաբուժական դեղատուն և լվի համար Բլուխա կոչվող համապատասխան դեղ հարցնել, քանի որ իր մոտ գտնվող շունը տանջվում է լուերից:

Սուրեն Մարտիրոսյանի որդին գրել է, որ շունը շատ լավն է, լավ պահապան է, մեղք է, դեղի կարիք ունի: Այս փաստը հորը ուրախացրել և անսահման հպարտություն է ներշնչել: Նա տեղեկացնում է, որ որդին խրոնիկ բրոնխիտ ունի: Ս. Մարտիրոսյանը վստահ է, որ մենք հաղթելու ենք, քանի որ բրոնխիտով հիվանդ, բայց նվիրված կերպով մարտնչող իր զինվոր որդին «շան դարդն ու ցավն է քաշում», քանի որ մենք հայ ենք, ոչ թե քոչվոր ցեղ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երեկ տղաս դիրքերից նամակ է ուղարկել. դե գուշակեք, թե ինչ է խնդրում…