«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հայտարարությունը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաև այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսևորում:
Մեր ընկերության առաջնահերթություններից է հանդիսանում արտադրական գործունեության անխափանության ապահովումը, աշխատակիցների կյանքի,

առողջության և սոցիալական բարեկեցության պաշտպանությունը, պետության և մեր գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունների անխախտ կատարումը:«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ գործում և իր շահերը պաշտպանում է բացառապես օրենքների և օրինականության շրջանակներում։ Այս անգամ ևս, արձագանքելով երեկ՝ 2021 թվականի հունիսի 15-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան համայնքներում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

ՓԲ ընկերության և նրա աշխատակիցների հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին, տրված որակումներին ու հաշվեհարդարի սպառնալիքներին, դրանք գնահատում ենք որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում,

Սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք՝ այդ թվում զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի ակնարկներով, ինքնադատաստանի կոչերով, աշխատողներին աշխատանքային անկարգապահության հորդոր և այլն: Հայտնում ենք, որ հերթական անգամ չենք տրվելու սադրանքների և չենք ներքաշվելու քաղաքական բանավեճերի ու գործընթացների մեջ:

Անընդունելի ենք համարում որպես տարբեր քաղաքական զարգացումների մեղավոր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը կարգելը, առավել ևս դա նախապես պլանավորված և հետևողականորեն իրագործելը, ընկերության շուրջ արհեստական «անցուդարձ» ստեղծելով: Միաժամանակ, օգտվելով առիթից նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր ուժերին (այդ թվում նաև իշխանությանը) հորդորում ենք զերծ մնալ մեզ սեփական քաղաքական նպատակներով օգտագործելու գայթակղությունից, ապատեղեկատվություն տարածելուց,

ինչպես նաև քաղաքական պրոցեսները չօգտագործել որոշ անձանց և շրջանակների անձնական ու խմբային տնտեսական շահերը սպասարկելու նպատակներով։«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը և ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարիք ստեղծող իր բազմահազարանոց կոլեկտիվը չեն հանդուրժելու ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ու երաշխավորված իրենց իրավունքների և ազատությունների

Ոտնահարման փորձերը և բոլոր օրինական, պիտանի ու արդյունավետ միջոցներով պաշտպանելու են դրանք ազգային ու միջազգային ատյաններում:Տեղեկացնում ենք նաև, որ ընկերությունը պատրաստվում է վերը նշված խախտումների վերաբերյալ համապատասխան դիմում (հաղորդում) ներկայացնել իրավասու պետական մարմիններին։ Գլխավոր տնօրեն՝ Պարագ Յոհաննես Բհատ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հայտարարությունը