Զինվորս,այնքան կուզեի լինեի քեզ մոտ,թեկուզ քեզ պես՝ուտեի մի կտոր չոր հաց,բայց գիտես՝,որը կլիներ ամենակարևորը,որ կլինեի քո կողքին. Նամակ զինվորին

Բարև ի՛մ Զինվոր…Ինչպես ես…Գիտեմ,որ պատասխանդ՝դրական է լինելու,անկախ իրավիճակից:Բայց ինձ ավելի երջանիկ կզգամ,որ տվածդ՝ դրական պատասխանը համապատասխանի իրականությանը: Գիտես՝, ինչքան եմ կարոտել քեզ…Կարոտել եմ այն ամենն՝ ինչ քեզ է հիշեցնում…Կարոտել եմ նույնիսկ երբ նստում էիր կողքիս ու սկսում էիր ամեն՝ մի բառս ուղղել և նախատել…

Զինվորս,այնքան կուզեի լինեի քեզ մոտ,թեկուզ քեզ պես՝ուտեի մի կտոր չոր հաց,բայց գիտես՝,որը կլիներ ամենակարևորը,որ կլինեի քո կողքին…Զինվորս,անցել է ամիսներ ինչ քեզ չեմ տեսել,նույնիսկ արդեն երկար ժամանակ է ինչ ձայնդ չեմ լսել,բայց դրանից սերս չի պակասել,հավատարմութունս չի կորել: Իմ Զինվո՛ր,ես քեզ ոչ թե սպասում եմ ,նրա համար,որ խոսք եմ տվել,այլ ,որ սիրում եմ…Ես մինչև քեզ խոստում՝ տալը,ինքս ինձ եմ խոստացել,որ ինչքան էլ դժվարությունները` կանգնեն մեր միջև,պետք է հոգով ուժեղ լինեմ,որովհետև դժվարությունները միայն ուժեղի դուռն է թակում:

Ի՛մ Զինվոր, դու՛ գնալուցդ առաջ՝ ինձ մոտ թողել ու վստահել ես քո սիրտը…Ի՛մ Զինվոր, այնքան դժվար է ինձ համար:Ես փորձում եմ հասկանալ, որ դու՛ այնտեղ ես ինձ պաշտպանելու համար,բայց սիրտս չի համակերպվում՝այն մտքի հետ,որ սրտիս մյուս կեսը՝ շա՜տ հեռու է…Ի՛մ Զինվոր,այնքան կուզեի գրկեի քեզ, այնքան ամուր,որչափ ամուր երբեք չե՛մ գրկել…Բռնեի ձեռքդ՝ սեխմեի ամուր սրտիս, երբե՛ք բաց չթողնելու նպատակով….Իսկ հիմա…Հիմա անգամ՝ ձեռքդ բռնելն է դարձել երազանք…

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Զինվորս,այնքան կուզեի լինեի քեզ մոտ,թեկուզ քեզ պես՝ուտեի մի կտոր չոր հաց,բայց գիտես՝,որը կլիներ ամենակարևորը,որ կլինեի քո կողքին. Նամակ զինվորին