Էլ ոչ մի կնճիռ, ոչ մի բիծ. Հրաշք դիմակ իդեալական մաշկի համար

Կնճիռները հարթելու համար այս դիմակը պետք է օգտագործել ամեն օր, քանի որ ալոեն կուտակային հատկություն ունի: Սա նշանակում է, որ արդյունքը չի լինի ակնթարթային, այն կհայտնվի միայն կանոնավոր օգտագործման դեպքում: Դիմակը պատրաստելու համար մեզ հարկավոր է Ալոե Մեղր Պատրաստման եղանակը Ալոեի բույսը մի քանի ժամ թողնում ենք սառնարանում, որպեսզի լավ սառչի։

Այնուհետև հանում ենք, կտրատում ենք և լցնում բլենդերի մեջ։ Հարում ենք։ Լցնում ենք այն մարլյայի մեջ և քամում իր հյութը։ Հյութից մեկ ճաշի գդալ լցնում ենք տարայի մեջ իսկ մնացածը դնում սառնարանում՝ մյուս անգամ օգտագործելու համար։ Ի դեպ , այն կարող եք պահել սառնարանում մինչև 10 օր։

Դրանից հետո ցանկալի չէ այն օգտագործել։ Այնուհետև մեր մեկ ճաշի գդալ ալոեի հյութի վրա լցնում ենք մեկ ճաշի գդալ մեղր և շատ լավ խառնում ենք մինչ միասեռ զանգված ստանալը։ Քսում ենք դիմակը դեմքին ձեռքերով ։ Թողնում ենք այն 20 րոպե։ Դրանից հետո լվանում ենք դեմքը տաք ջրով։ Քանի որ ալոեն սննդարար կուտակային ազդեցություն ունի, դիմակը պետք է կրկնեք ամեն օր 10 օրվա ընթացքում, որից հետո կարճ դադար եք վերցրեք և նորից կրկնեք ընթացակարգը, ձեր մաշկը կստանա առողջ և գեղեցիկ տեսք։

Դուք հենց առաջին իսկ անգամից կզգաք փափկություն և խոնավություն ձեր մաշկի վրա։ Այն միանգամայն կպայծառանա և հաճույք կպատճառի ձեզ։ Դե ինչ ընկերներ, այսօրվա համար այսքանը, հետևեք մեզ և կիսվեք այս հիանալի դիմակով սոցիալական ցանցերում ձեր ընկերների և հարազատների հետ։ Ինչպես նաև մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքն այս դիմակի մասին։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Էլ ոչ մի կնճիռ, ոչ մի բիծ. Հրաշք դիմակ իդեալական մաշկի համար