Ընդամենը 200 գրամ լցոնով կշտացրեցի ամբողջ ընտանիքիս. բաղադրատոմս չէ, այլ իրական կախարդական փայտիկ

Համեղ խորտիկ սարքելը, երբ սառնարանը պայ թում է մթերքի առատությունից, խաղուպար է։ Բայց երբ գնումների համար ժամանակ չկա, և անհրաժեշտ է արագ կերակրել տնեցիներին ու նույնիսկ անսպասելի հյուրերին, խնդիրը բարդանում է։ Նման իրավիճակների համար վատ չի լինի սառցարանում մսի խճողակ պահել և արագ ու համեղ ընթրիք պատրաստել բոլորի համար։ Առաջարկվող բաղադրատոմսով ճաշատեսակը շատ հեշտ ու արագ է պատրաստվում և ամենակարևորը՝ շատ համեղ է։ Խորտիկը նրբահամ է, հյութեղ և ախորժելի տեսք ունի։ Բոլոր բաղադրամասերը շատ հեշտ կգտնեք ձեր խոհանոցում։

Բաղադրամասերը․ 200 գ․ տավարի մսի խճողակ; 500 գ․կարտոֆիլ; 150 գ․բրինձ; 1 գազար։ Կես գլուխ սոխ; 200 մլ․ ջուր; 1 ճ. գ. տոմատի մածուկ; 2 ճ. գ. բուսական յուղ; 2 ճ. գ. թթվասեր; 50 գ պանիր; աղ համեմունքներ՝ ըստ ճաշակի։ Պատրաստման եղանակը. Բրինձը կիսաեփ արեք։ Գազարը քերեք, սոխը մանր կտրատեք։ Երկուսն էլ թավայում տապակեք։ Բրինձն ու տապակած բանջարեղենով խճողակը խառնեք իրար։ Ստացված զանգվածից մոտ 4 սանտիմետրանոց գնդիկներ սարքեք։ Կարտոֆիլը կլոր-կլոր կտրտեք։ Ջեռոցի տապակին ձեթ քսեք։ Դրեք կարտոֆիլը և խճողակագնդերը՝ ծաղկի տեսք տալով, կամ ինչպես ցանկանաք։ Եփեք 20 րոպե, 180 աստիճանով։

Այդ ընթացում պատրաստեք թանձրուկը։ Դրա համար պետք է խառնեք թթվասերը, ջուրը, տոմատի մածուկը, աղը, համեմունքները։ Խառնուրդը լցրեք տակակած զանգվածին և 15 րոպե թողեք ջեռոցում։ Այնուհետև թխուկի վրա լցրեք քերած պանիր և ևս 5 րոպե պահեք ջեռոցում, որպեսզի պանիրն ամբողջովին հալվի։ Մատուցելուց առաջ կարելի է ուտեստը զարդարել կանաչիով։ Բարի ախորժակ։ Թխուկը շատ համեղ է, կշտացնող և հիանալի այլընտանք է տապակած կարտոֆիլին ու կոտլետին։ Կարող եք նաև սեզոնային բանջարեղեն օգտագործել, օրինակ բուլղարական պղպեղ կամ պոմիդոր։ Այդպես ուտեստն էլ ավելի համեղ ու գեղեցիկ կստացվի։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ընդամենը 200 գրամ լցոնով կշտացրեցի ամբողջ ընտանիքիս. բաղադրատոմս չէ, այլ իրական կախարդական փայտիկ