Ընկերս ամեն շաբաթ գնում էր 16 տարեկանում կորցրած հոր գերեզմանին․ Բոլորը շատ տպավորված էին, մինչև որ իմացան ճշմարտությունը

Մի քանի տարի առաջ մեր գրասենյակ նոր աշխատող ընդունվեց, 25 տարեկան երիտասարդ։ Ես 28 էի, ընդհա-նուր շատ բան ունեինք, նույն աշխարհայացքը։ Շաբաթական մի անգամ նա գնում էր հոր գերեզմանին, ում կորցրել է 16 տարեկանում։ Բոլոր ընկերները տպավորված էին, թե նա որքան է սիրել և շարունակում սիրել հորը։

Ընկերս միշտ ասում էր, որ ուզում է նմանվել հորը, փոխվել ու ավելի լավը դառնալ․․․ և դա ստացվում էր իր մոտ։ Ժամանակի ընթացքում ընկերս կարողացավ սեփական բիզնեսը կառուցել, տուն գնել։Անկեղծ կարող եմ ասել, որ նա արժանի պոտենցիալ փեսացու էր․ ուներ լավ աշխատանք, առողջ ապրելակերպ էր վարում, կարգապահ ու արժանապատիվ մարդ էր։

Թեկնածուներ շատ կային, բայց նա երկար ժամանակ միայնակ էր մնում։Մի օր ընկերս ասաց, որ մի հիանալի աղջկա հետ է ծանոթացել։ Երջանկությունից փայլում էր։ Մենք ուրախ էինք նրա համար։Ընկերս մեզ հետ էլ ծանոթացրեց իր ապագա կնոջը․ լավ աղջիկ էր, խելացի, գեղեցիկ, բայց․․․ նա 2 տարեկան երեխա ուներ։ Մի օր ընկերական հավաքույթի ժամանակ անկեղծացանք և ասացինք մեր ընկերոջը, որ այդքան ազատ աղջիկ-ներ կան, ինչի՞ համար է նա ընտրել նման անցյալով աղջկա,այն էլ՝ միայնակ մոր։Ընկերս լռեց մի քանի վայրկյան, հետո ասաց․

—Ես գնում եմ հորս գերեզմանին, արդեն 10 տարուց ավել։ Նա իմ լավագույն ընկերն էր, ճիշտ մարդու իմ օրինակը։ Ես ուզում եմ նրան նմանվել։ Հայրս ամուսնացել է մորս հետ, երբ ես 5 տարեկան էի։ Այսքան տարի անց բացի նրանից ուրիշ հոր չեմ ուզում ճանաչել։ Նա է իմ հայրը, իսկ կենսաբանական հորս անունն էլ չեմ հիշում․․․

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ընկերս ամեն շաբաթ գնում էր 16 տարեկանում կորցրած հոր գերեզմանին․ Բոլորը շատ տպավորված էին, մինչև որ իմացան ճշմարտությունը