Թթվասերով խմորով ախորժելի թխվածք․ ավելի պարզ ու արագ թխվածք ես չէի պատրաստել

Թթվասերով խմորով պատրաստվող թխվածքի հարյուրավոր բաղադրատոմսեր կան, սակայն մեր առաջարկածն ամենաարագն ու մատչելին է։ Ստացվում է շատ համեղ, փափուկ, նուրբ ու օդային։ Փորձեք, ձեզ նույնպես դուր կգա։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ թթվասեր՝ 1 բաժակ․ (մի փոխարինեք մածունով, այդպես ուրիշ թխվածք կստացվի) ,

շաքարավազ՝ 1 բաժակ , ձու՝ 3 հատ , ալյուր՝ 1 բաժակ , սոդա՝ 0,5թ․գ․, լցնելուց առաջ մարել կիտրոնի հյութով կամ քացախով , ըստ ճաշակի ավելացրեք՝ վանիլին, չամիչ, ընկույզ։ Մենք ներկայացրել ենք սև հաղարջով տարբերակը։

Պատրաստման եղանակ․ Ձուն հարել շաքարավազի հետ՝ փքուն զանգված ստանալով։ Ավելացնել թթվասեր, սոդա, ալյուր։ Ալյուրը կարող է պահանջվել մի քիչ շատ կամ քիչ, նայեք խտությանը։ Մոտավորպես օլադիի խմորի պես պիտի լինի։ Տապակին կարագ քսել, լցնել խմորի կեսը, մեջտեղում դնել միջուկը և լցնել մնացած խմորը։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 30 րոպե։ Կարող եք շաքարի փոշի ցանել մատուցելուց առաջ։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 30 րոպե։ Կարող եք շաքարի փոշի ցանել մատուցելուց առաջ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թթվասերով խմորով ախորժելի թխվածք․ ավելի պարզ ու արագ թխվածք ես չէի պատրաստել