Իմաստուն առակ բոլոր չամուսնացած տղաների և աղջիկների համար. Կարդացեք և հետևություն արեք

Մի տարեց մարդ, ով ամբողջ կյանքում խուսափել է ամուսնանալուց, պառկած է մահամերձ վիճակում: Նրան հարցնում են. _ Դու այդպես էլ չես ամուսնացել, բայց չես ասել, թե ինչու: Այժմ, մահվան շեմին կանգնած, բավարարիր մեր հետաքրքրասիրությունը: Եթե կա ինչ-որ գաղտնիք, պատմիր դրա մասին: Չէ որ դու լքում ես այս աշխարհը: Եթե նույնիսկ մարդիկ իմանան քո գաղտնիքը, դու դրանից վնաս չես կրի:

Ծերունին էլ պատասխանեց. _ Ես դեմ չէի ամուսնությանը, բայց միշտ փնտրում էի անթերի կնոջ: Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ նրան որոնելով: Այդպես էլ աննկատ անցել է կյանքս: _ Բայց մի՞թե այս հսկայական մոլորակի վրա դու չես կարողացել գտնել այն միակին, այն անթերի կնոջը, ով պետք էր քեզ:


Արցունքներն աչքերին ծերունին պատասխանեց. _ Ի վերջո ես գտա անթերի կնոջ… _ Իսկ ի՞նչ պատահեց, ինչու՞ չամուսնացար նրա հետ: Տարեց մարդն էլ պատասխանեց. _ Այն կինն էլ անթերի տղամարդու էր փնտրում…

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իմաստուն առակ բոլոր չամուսնացած տղաների և աղջիկների համար. Կարդացեք և հետևություն արեք