Իմ սրբիչները միշտ փափուկ են մնում. Մի քանի խորհուրդ, որոնց կարիքը շատ են զգում տնային տնտեսուհիները. Կիսվում եմ սեփական փորձով

Սրբիչները տան ամենաանհրաժեշտ իրերից են: Սրբիչների ամենակարևոր հատկություններից է նրանց փափկությունը: Սակայն նրանք ընդմիշտ փափուկ չեն մնում։ Մի քանի անգամ լվալուց հետո նրանք դառնում են կոշտ։ Իմացեք այն հնարքների մասին որոնք կօգնեն ձեզ պահպանել նրանց փափկությունն ու թարմ տեսքը։

Լվացեք ճիշտ — Ծորակի կոշտ ջրի մեջ պարունակող հավելումների պատճառով, մեր հագուստը դառնում է կոշտ և ծակող։ Այդ իսկ պատճառով օգտագործեք ջուրը փափկեցնող նյութեր և կոնդիցիոներներ։ Լվացքի մեքենայի վրա ջերմաստիճանը կարգավորեք 40 աստիճանի։ Այսպես այն սրբիչները չեն կորցնի իրենց փափկությունը։ Մզելու ժամանակ այն դրեք միջին աստիճանի տակ։ Ավելի լավ է մզելուց հետո սրբիչները մնան մի քիչ թաց, քան թե չափազանց գալարված և չոր։

Ինչպես չորացնել — Խորհուրդ է տրվում չորացման հատուկ սարքեր օգտագործել։ Կամ եթե հնարավորություն ունեք չորացրեք մաքուր օդին, դա ամենակատարյալ տարբերակն է։ Ոչ մի դեպքում լվացքը լոգարանում մի թողեք այնտեղ այն կրկնակի խոնավություն կքաշի իր մեջ և կհոտի։

Ընտրեք ճիշտ որակի սրբիչներ — Էժանագին սրբիչներ գնելով, առաջին լվացքից հետո իսկ, ձեր սրբիչները կարող են կորցնել իրենց բոլոր անհրաժեշտ հատըկությունները։ Սրբիչ ընտրելուց ուշադրություն դարձրեք գործվածքի կազմին, արտադրող երկրին, լվացքի և արդուկելու եղանակին։

Ուրիշ ի՞նչ եղանակներ կան — Եթե վերը նշված խորհուրդները ցանկալի արդյունք չեն տվել, ապա փորձեք հետևյալ եղանակները։ Մասնագիտացված միջոցներ — Օգտագործեք կոնդիցիոներներ։ Նրանք կթափանցեն գործվածքի մեջ և կտան անհրաժեշտ արդյունք. Մի՛ մոռացեք միացնել կրկնակի ողողում ռեժիմը։

Առաջին անգամից հետո արդյունքը չի երևա։ Բայց մի քանի անգամ նման կերպ լվալուց հետո արդյունքը նկատելի կլինի։ Արդուկելու կարիք չկա։ Լվանալուց հետո ուղակի թափ տվեք սրբիչը և կախեք կախիչից։

Ժողովրդական միջոցներ — Լվացքի ժամանակ ավելացրեք կերակրի սոդա։ Այն կփափկեցնի ջուրը, նաև կծառայիի որպես կրկնակի բծեր հեռացնող միջոց։ Կարող եք նաև 10 լ ջրի դիմաց օգտագործել На 100 մլ 9-%-ոց քացախ. Այս կերպ լվալով սրբիչները կպահպանեն նաև իրենց իրական երանգները։ Սրբիչները լինելով ամենօրյա օգտագործման իրեր, երբեմն հատուկ խնամք են ուզում։ Այսպիսով եթե ներկայացված խորհուրդները հաշվի առնեք, նրանք կօգնեն ձեզ երկարեցնել ձեր սրբիչների կյանքը։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իմ սրբիչները միշտ փափուկ են մնում. Մի քանի խորհուրդ, որոնց կարիքը շատ են զգում տնային տնտեսուհիները. Կիսվում եմ սեփական փորձով