«Ինձ թվումա ես բազմիցս հայերեն լեզվով զգուշացրել եմ, որ» Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը

Արցախյան վերջին պա տերազմի ժամանակ հերոսական պայքարի ժամանակ անմահացած Ալբերտ Հովհաննիսյանը հաճախ է հիշվում, քանի որ նա այն պայծառ կերպարներից է, ով խորհրդանշում է կյանքն ու պայքարը։ Ալբերտի մասնակցությամբ լուսանկարները խորհրդանշային իմաստ ու բնույթ են ստացել, սակայն լինում են դեպքեր, երբ Ալբերտի լուսանկարը և անունը շահարկվում է ներքաղաքական պայքարի շրջանակներում։

Այս հարցի հանդեպ Ալբերտի ծնողները շատ զգայուն են։ Ալբերտի հայրը դեռ ամիսներ առաջ զգուշացրել էր, որ նման քայլեր չեն հանդուրժելու, ուստի հորդորել էր զերծ մնալ իր թանկ որդու անունը շահարկելուց։ Այսօր նա, տեղադրելով հերթական քաղաքական բնույթի հրապարակումը, որն արվել է Ալբերտի լուսանկարով, գրել է․

«Ինձ թվումա ես բազմիցս հայերեն լեզվով զգուշացրել եմ, որ իմ որդու նկարները չշահարկեք և ձեզ համար դիվիդենտներ չհավաքեք, դե ուրեմն ով ուզում է ում ուզում է քնադատել, թող իր ընտանիքի անդամների նկարներով գրառումներ անի բավական է քաղաքական հրամաններ կատարեք Ալբերտի նկարներով ։Ինձ համար իմ որդին է կարևոր ոչ ձեր կեղտոտ քաղաքական գզվռտոցները»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ինձ թվումա ես բազմիցս հայերեն լեզվով զգուշացրել եմ, որ» Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը