Իրականում ի՞նչ կապ ուներ Լեդի Գագայի «911» տեսահոլովակը հայերի ու պա տերազմի հետ

Սոցցանցերի հայկական տիրույթում Լեդի Գագայի «911» տեսահոլովակը լայն քննարկում ունեցավ, այդ քննարկումները սկսվեցին տեսահոլովակը թողարկվելուց անմիջապես հետո և շարունակվում է մինչ այժմ: Շատերը գտնում են, որ այս տեսահոլովակը զգուշացնում էր հայերին՝ սպասվող պա տերազմի և հետագայում տարբեր զարգացումների մասին:

Տեսանյութում օգտագործվում է զգուշացում բառը, որը և շատերի մոտ առաջացրել է այն տեսակետը, որ դա կապված էր հենց պա տերազմի հետ, որը և սկսվեց Լեռնային Ղարաբաղում Սեպտեմբերի 27-ին, այսինքն տեսահոլովակի թողարկումից հաշված օրեր հետո: Սոցցանցերում տեղ գտած վերլուծություններից են հիմնականում սպիտակ զգեստով կինը, ով լուռ հետևում է և ըստ նրանց խորհրդանշում է Ռուսաստանը, իսկ նրա կողքին գտնվող տղամարդը, ում ձեռքին կա հովհանոց՝ արևմուտքն է։

Պատ երազմի ավարտն էլ կանխագուշակվում էր «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի օրերին, այսինքն նոյեմբերի 1-ից հետո: Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս թեմային գրելով. «Լեդի Գագան պատերազմից 9 օր առաջ հայկական տեսահոլովակ թողարկեց: Թվում է, թե Հայաստանն ուր, Լեդի Գագան ուր… իրականում նա մեզ զգnւշացնnւմ էր մեր դեմ ծրագրված պա տերազմի մասին, որը ծրագրել են հենց Լեդի Գագայի հովանավորները` օկուլտիստ գլոբալիստները:

Գագայի հոլովակում հայերեն տառերով գրված է «Զգnւշnւթյnւն», այսինքն անգլերենով պատերազմ: Իսկ 911 օկուլտիստների հավատքում նշանակում է «շրջանցել Աստծուն»: Ըստ օկուլտիստ-գլոբալիստների հավատքի՝ նրանք պետք է նախապես տեղյակ պահեն իրենց ծրագրի մասին, որպեսզի Աստված ուղիղ կերպով չխառնվի գործին: Նաև տեսահոլովակում հստակ երևում են 2 կարևոր կերպար` սև արևելյան արտաքինով տղամարդ և սպիտակ ռուսական ավանդական զգեստով կին, որոնք մարմնավորում են Թուրքիան և Ռուսաստանը:

Տեսահոլովակում նաև առկա է կարմիր գույնը, որը Սերժ Թանկյանը բոլորին «uտիպեց» դնել որպես մեր արյան խորհրդանիշ: Այսինքն նրանք տեսահոլովակում ցույց են տալիս իրենց ծրագիրը Հայաստանի հետ կապված: Եվ ըստ տեսահոլովակի ավարտի` վերջը պետք է լինի Հայկական կինոյի փառատոնի ժամանակ, այսինքն՝ Ոսկե Ծիրան նոյեմբերի 1-ին:» Երգչուհին նաև նշել է, որ տեսահոլովակը նկարահանվել է պանդեմիայի շրջանում։ «911»-ը ներկայացնում է Լեդի Գագայի վերաբերմունքը հակափuիխnտիկ օլանզապին դեղnրայքի հանդեպ։ Գագան պատմել է.

«Ես ընդունում եմ հակափuիխnտիկ միջոցներ, քանի որ ես միշտ չէ, որ կարողանում եմ կառավարել այն ամենն, ինչ անում է իմ ուղեղը։ Ես գիտեմ դա։ Ինձ պետք է դեղամիջոցներ ընդունել, որպեսզի կարողանամ կանգնեցնել այդ գործընթացը»։ «Այն ամենն, ինչ ժամանակին իմ ամենօրյա կյանքն էր, այժմ փոքրիկ ֆիլմ է դարձել. պատմություն, որն այլևս անցյալում է։ Սա ցավի պոեզիա է»…

Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինխը, որը երբեք չի թաքցրել իր ակնածանքը հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հանդեպ, ու այն փաստը, որ վերջինին ստեղծագործությունները իր ոգեշնչման աղբյուրն են։ Տեսահոլովակի կերպարների մի մասի հեղինակը հայազգի դիզայներ Կարինա Հակոբյանն է։ Նա ծնվել է Ռուսաստանում, այժմ ապրում ու գործունեություն է ծավալում Լոնդոնում։

Հայ դիզայները ինսթագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար տեսահոլովակից, որին կից գրել է. «Ուրախ եմ, որ իմ աշխատանքները հիշատակվում են իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ժառանգության վկայակոչումների շարքում, որը տարբեր ձևերով ոգեշնչել է ինձ»:

Իսկ թե իրականում ի՞նչ կապ կարող էր ունենալ Լեդի Գագայի «911» տեսահոլովակը հայերի ու պատերազմի հետ, դեռ շատ է քննարկվելու, իսկ արդյո՞ք հայերին «զգուշության» մասին տեղեկություն հասցնելը պատերազմից օրեր առաջ լոկ զուգադիպություն էր, դա արդեն ամենաանբացատրելի փաստն է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իրականում ի՞նչ կապ ուներ Լեդի Գագայի «911» տեսահոլովակը հայերի ու պա տերազմի հետ