Լույս ես, ի սրտե. ֆիլմ` նվիրված Ռիտա Սարգսյանի վառ հիշատակին

Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում: Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը, այնուհետև` Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։

Ռիտա Սարգսյանը 2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին և 2017 թվականի դրությամբ աջակցում է 495 երեխայի: Հիմնադրամի և Առաջին տիկնոջ ջանքերով լիովին վերակառուցվել և վերազինվել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»,

որտեղ գործում է տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա:2011 թվականին Ռիտա Սարգսյանը ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Հիմնադրամի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին՝ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Մինչ օրս «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ աշխարհ է եկել 300 երեխա:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Լույս ես, ի սրտե. ֆիլմ` նվիրված Ռիտա Սարգսյանի վառ հիշատակին