«Լռեցրու լակոտիտ». Անդառնալի խոսքեր, որից կյանքս մեկընդմիշտ փոխվեց

Երբ ես ծննդատնից եկա տուն, հայտնաբերեցի,որ մենք հյուր ունենք: Ամուսնուս զարմիկը ընդունվել էր համալսարան և որոշել, որ պետք է մեր տանը մնա: Ես դեմ չէի, բայց գեղեոցիկ չէ երբ քեզ փաստի առաջ են կանգնեցնում, նախօրոք ոչինչ չեն ասում, և խորհուրդ չեն հարցնում: Ընդհանրապես ժամանակը չէր, որ մեր տուն նոր տղա գար,երբ տանը նորածին կա, և նրան մեկուսացում է հարկավոր:

Առաջին գիշերը անքուն անցավ, փոքրիկը անհանգիստ էր և չթողեց, որ ես քնեմ: Ես միայն առավոտյան կարողացա քնել և ահա դուռը բացվեց և տղամարդու բարձր ձայն լսվեց: -Դու ինչքան պետք է քնես, ես նախաճաշին շատ եմ սպասելու: -Ինչ նախաճաշ,դու ցնդել ես, երեխան քնաց է, պելմենի եփիր կամ շիլան տաքացրու: -Ես պելմենի չեմ ուտի, երեկվա շիլան էլ չեմ տաքացնի, մայրիկն ասել է, որ դու պետք է իմ համար պատրաստես:

Ես հասկանում եմ, որ եթե հիմա չքնեմ, ապա դժբախտություն տեղի կունենա: Երեխան կարթնանա, իսկ ես երկրորդ օրն է աչք չեմ փակել, ես նրան վայր կգցեմ, կամ կաթս չի հերիքի: -Ուրեմն այսպես, ընկեր, բացիր պղինձը, գդալով հանիր շիլան, դիր միկրոալիքային վառարանի մեջ, տաքացրու և կեր: Ինչ որ բան մռթմռթաց և գնաց: Քսան րոպե հետո նորից ներխուժեց, երբ արդեն հազիվ քնել էի:

-Սուրճ եփիր ինձ համար: -Դու էլի եկար առանց դուռը թակելու,իսկ ես մերկ եմ: -Մայրս գիշերազգեստով է քնում,-ուսերը թափ տվեց երիտասարդը,-նա ինձ ասել է,որ դու պետք է ինձ համար պատրաստես: -Գուգլում նայիր, ինչպես այն ֆրենչ մամլիչով պատրաստել,դու չափահաս տղա ես,ինչու ես ինձնից դայակ դարձնում: nՆնջասենյակում շոգ է, աղջկաս պատճառով ես պատուհանները փակում եմ: Ես քնում եմ բարակ վերնաշապիկով և անդրավարտիքով, այլ կերպ հնարավոր չէ:

Երբ նա սուրճ էր ուզում, աղջիկս նորից արթնացավ: Ես նոր էի բարուրել երեխային և կերակրում էի նրան: Նա նորից առանց թակելու մտավ սենյակ և ասաց. -Ինձ հեռախոսիդ լիցքավորիչը տուր, մայրիկն ասել է քեզնից ուզեմ: Ես չէի կարողանում մի ձեռքով երեխային պահել,մյուսով ձգվեմ, որ շոր վերցնեմ, իսկ այդ անասունը նայում էր վրաս:Ես զայրացա և դուրս վռնդեցի նրան սենյակից և աթոռը դրեցի դռան տակ: Ես պարկել էի քնելու երբ հեռաղոսիս զանգ եկավ:Ես իմ կոնտակտներից դուրս զանգերի չեմ պատասխանում, իսկ մյուսներն էլ գիտեն, որ ես երեխայի հետ եմ և չեն անհանգստացնում: Իհարկե դա <<թանկագին>> հորաքույրն էր:

-Այ դու քաղաքային կեղտ,այդպես ես ընդունում հյուրերին, միսը վերցրել ես լափել եք, իսկ երեխային շիլայով ես որոշել կերակրել: Զլացել ես երեխայի համար սուրճ եփել: -Բարև Ձեզ, ես փոքրիկ երեխա ունեմ և նրա համար եմ պատրաստում: Ձեր որդին արդեն բանակային տարիքի է և պետք է կարողանար իր համար սուրճ պատրաստել: Ձեր ուղարկած միսն էլ ես չեմ տեսել, Վանեչկան այն կերել էր, երբ ես ծննդատանն էի: Գիշերը երեխան իրեն հանգիստ պահեց, դրա համար կարողացա մի քիչ քնել: Կեսարյան հատումից հետո դժվար էի քայլում: Հույս ունեի, որ Վանեչկան ինձ կօգնի, բայց ոչ, ես և՛ նրան պետք է պահեի,և երխային, և՛ մի անծանոթ տղամարդու:

Նրանից հետո խոհանոցում մնացել էր թթված շիլա՝ չէր դրել սառնարան: Կեղտոտ ամանների կույտ էր լվացարանում: Ինձ մեջքով կանգնած էր Վանյան և հեռախոսով խոսում էր: -Ինձ մոտ կմնաս, բայց միայն հետդ ականջակալներ վերցրու՝ լակոտը չի թողնում, որ գիշերը քնենք: Ես նայում էի և չէի հասկանում՝ ինչպես իմ տանը կատարվեց այս ամենը: Նա նկատեց ինձ և անջատեց հեռախոսը: -Բարի լույս, Վանեչկա, հավաքիր իրերդ և չքվիր այստեղից: Դու ինձ հյուր ես եկել, և դու էլ ուրիշին ես հրավիրում: Այստեղ իմ աղջիկն է տերը,նա ավելի շատ իրավունքներ ունի,քան դու:

-Ես սիրելով… -Ես էլ սիրելով քեզ դուրս եմ հրավիրում, այլ ոչ թե ոստիկանության միջոցով: Ամուսինս ջղայնացած տուն եկավ, և հարցրեց թե ինչու եմ տղային դուրս շպրտել: Մորաքույրը արդեն գալիս է՝ ուզում է ամեն ինչ ասել: -Ընկեր, դուք իրար ինչ ուզում եք ասեք, արտահայտվեք: Իսկ ես դրա ժամանակը չունեմ, կարող է կաթս կորչի: Դեռ հյուրեր են հրավիրում, ձեր մերը, դու հիշում ես որ իմ փորը բացված է և թելով կարված:

Ամուսինս ձայնը կտրեց, որովհետև տունը իմն է, նա իմ տանն է ապրում և ստիպեց Վանյային կարգի բերել իր հետևից: Մորաքրոջ հետ նրանք շքամուտքում խոսեցին, չթողեցին որ տուն մտնի, բայց չօգնեց, ես նրա գոռոցները փողոցից էի լսում: Ամուսնուս արդեն կասկածով եմ նայում, իսկ վանյային խղճում, ով պետք է նրա համար սուրճ պատրաստի հանրակացարանում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Լռեցրու լակոտիտ». Անդառնալի խոսքեր, որից կյանքս մեկընդմիշտ փոխվեց