Խնդրում եմ բոլորիդ այս գրությունը ինչքան հնարավոր է տարածենք

Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Յունյանը հանդես է եկել կարևոր կոչով, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. Հարգելիներ, ուզում եմ խնդրել բոլորիդ որ այս գրությունը ինչքան հնարավոր ա լայն տարածում ունենա: Խնդրում եմ պատերազմի այս ծանր օրերին անիմաստ տեղը մարդիկ ավտո չքշեն, իսկ քշելուց էլ շատ ուշադիր լինեն ու քիչ վթարների պատճառ դառնան, որպեսզի ինչքան հնարավոր ա քիչ խցանում լինի ճամփեքին։

Ուշադիր հետևեն երթևեկության մեջ եղող Բուժօգնության, ՊՆ֊ի և ԱԻ ծառայողական մեքենաներին ու շտապ զիջեն իրենց առջև։ Մեկել մի այսպիսի նուրբ պահ կա՝ զոհեր ենք տվել ու շատ ընտանիքներ սուգի մեջ են ցավոք… Շատերն էլ սթրեսի մեջ սահմանից իրենց զավակներից լուր են սպաում։ Ուստի լավ կլինի հարգել նահատակների հիշատակն ու նաև զինվորների հարազատ մարդկանց անդորրը՝ մեքենաների միջից զլած մուզիկայի ձայնը գոնե այս օրերին անջատելով։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Խնդրում եմ բոլորիդ այս գրությունը ինչքան հնարավոր է տարածենք