Խոզի մսի պատրաստման այս եղանակը ինձ ուղղակի խելքահան է արել, այնքան համեղ և հյութալի է ստացվում, որ համից չես հագենում. աննկարագրելի է

Բաղադրիչներ ` Խոզի միս 800 գ., Սերկևիլ 3 հատ , Սոխ 1 հատ, Կարմիր գինի 100 մլ , Հավի արգանակ 100 մլ, Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ , Սխտոր 3 ատամիկ, Դափնու տերև 2 հատ , Հատիկավոր սև պղպեղ 0,5 թեյի գդալ , Աղ ըստ ճաշակի, Աղացած սև պղպեղ ըստ ճաշակի , Կանաչի ըստ ճաշակի, Բուսայուղ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը — Սերկևիլի կեղևը մաքրել, բաժանել շերտերի, սերմնատուփը հեռացնել: Տապակել բուսայուղով և լցնել առանձին ափսեի մեջ: Նույն թավայի մեջ տապակել խոզի միսը, բարձր կրակի վրա, մինչև ոսկեգունի, և դնել առանձին ափսեի վրա: Սոխը կտրատել շրջանակներով, տապակել մինչև ոսկեգույն դառնա, ավելացնել գինին, հատիկավոր սև պղպեղը և դափնու տերևը: Պահել կրակի վրա մինչև հեղուկը ամբողջությամբ գոլորշիանա:

Ավելացնել արգանակը, ճզմած սխտորը և կիտրոնի հյութը: Պահել կրակի վրա ևս 2-3 րոպե, այնուհետև ավելացնել միսը, աղը և աղացած սև պղպեղը: Եթե հեղուկը գոլորշիանում է ավելացնել առացրած ջուր կամ արգանակ, եփել կես ժամ: Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել տապակած սերկևիլը: Մատուցել կանաչիով զարդարված: Բարի ախորժակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Խոզի մսի պատրաստման այս եղանակը ինձ ուղղակի խելքահան է արել, այնքան համեղ և հյութալի է ստացվում, որ համից չես հագենում. աննկարագրելի է