Ծանուցումներ Զինկոմիսարիատներից Քաղաքացիներին.Կարևոր Է Իմանալ

Armlur.am-ն արդեն մի քանի օր ահազանգեր է ստանում այն մասին, որ կրկին քաղաքացիներն իրենց բնակավայրերում ծանուցագրեր են ստանում զին կոմիսարիանտներ ներկայանալու համար: Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների` իրենց չեն տեղեկացնում, թե ինչի համար են իրենք հրավիրվում զինկոմիսարիատ այն դեպքում, երբ արդեն Հայաստանում պա տերազմն ավարտվել է:

Ի դեպ, մեզ զանգահարած քաղաքացիները նշում էին, որ փաստորեն, ովքեր տարիներ առաջ գումարներ են տվել, ինչի համար խու սափել են հայոց բանակում ծառայելուց ու պա տերազմի ողջ օրերին հանգիստ նստել են իրնց տներում, իսկ ովքեր որ ծառայել են բանակում, պետք է կրկին գնան ու իրենց ծառայությունը մատուցեն բանակին:Ինչեւէ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանում դեռեւս չեղարկված չէ ռազ մական դրությունը, ինչի պատճառով էլ նաեւ շարունակվում է պահպանվել մասնակի զոր ահավաքը:

Այդ ամենով պայմանավորված հայրենի իշխանությունների ներկայացուցիչներին, ի դեմս հայանքապետերի, Երեւանի վարչական շրջանի ղեկավարների հանձնարարված է կրկին ծանուցագրեր ուղարկել քաղաքացիներին ու հորդորել ներկայանալ զոր ահավաքի: Ու այս օրերին, ըստ մեր տեղեկությունների, տվյալ պաշտոնյանները լծվել են այդ աշխատանքին ու ծանուցագրեր են ուղարկում քաղաքացիների բնակարաններ:

Մենք բարձրացված հարցերի հետ կապված հարցում ենք ուղղարկել ՀՀ Պաշտպանության նախարորությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է կրկին ՀՀ-ում զոր ահավաք իրականցվում: Մեզ խոստացել են գրավոր ուղարկված հարցերին պատասխանել, այն լինելու դեպքում կհրապարակենք նաեւ պաշտոնական տեղեկատվությունը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ծանուցումներ Զինկոմիսարիատներից Քաղաքացիներին.Կարևոր Է Իմանալ