Կետեր, որոնց դեպքում հնարավոր է ՀԱՂԹԱՆԱԿԸ

1. Ինչի՞ համար է այս պա տերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։ 2. Կարո՞ղ էինք խուսափել այս պա տերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։ 3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պա տերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով։ 5. Կարո՞ղ է արդյոք պա տերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։ 6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պա տերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կետեր, որոնց դեպքում հնարավոր է ՀԱՂԹԱՆԱԿԸ