Հագեցած և փափուկ ռուլետ՝ ընդամենը 3 բաղադրիչից․ հեշտ է փաթաթվում, չի փշրվում, շատ համեղ է

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզ և արագ ռուլետի բաղադրատոմս, որը կարող եք մատուցել և տոնական, և առօրյա սեղանին։ Ռուլետը պատրաստվում է ընդամենը 3 բաղադրիչից։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ ալյուր՝ 90գ , ձու՝ 3 հատ , շաքարավազ՝ 90գ։ Պատրաստման եղանակ․ Հարիչի բարձր արագությամբ հարել ձուն և շաքարավազը։ Շաքարավազը պիտի լիարժեք լուծվի, իսկ զանգվածը վերածվի սպիտակ փքուն փրփուրի։

Հարել է պետք է մոտ 5 րոպե։ Մաղելով լցնել ալյուրը և գդալով խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը, հավասարաչափ բաշխել։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 190 ջերմաստիճանի ներքո, 13-17 րոպե։ Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգել չոփիկով։ Հենց այն պատրաստ լինի, դնել սրբիչի վրա և փաթաթել։ Թողնել, որ սառի այդ վիճակում։


Հանել թուղթը։ Քսել ցանկացած կրեմ կամ ջեմ։ Թողնել 2-3 ժամ, շաքարի փոշի ցանել և մատուցել։ Բարի ախորժակ։ Հանել թուղթը։ Քսել ցանկացած կրեմ կամ ջեմ։ Թողնել 2-3 ժամ, շաքարի փոշի ցանել և մատուցել։ Բարի ախորժակ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հագեցած և փափուկ ռուլետ՝ ընդամենը 3 բաղադրիչից․ հեշտ է փաթաթվում, չի փշրվում, շատ համեղ է