Այս սոոուսը կարելի է օգտագործել տարբեր ուտեստների պատրաստման ժամանակ, նաև լցնել պատրաստի սնունդի վրա: Բացի այդ, այն շատ օգտակար է և վիտամիններով լի: Անհրաժեշտ բաղադրիչներ. 1կգ լոլիկ , 3 խնձոր , 2 գազար , 1թ.գ. աղ , 1ճ.գ. շաքարավազ , 2ճ.գ. քացախ , սև և կարմիր պղպեղ , սխտոր:
Սկսում ենք պատրաստել. Առաջին հերթին աղում ենք լոլիկը, մաքրած գազարն ու խնձորը: Խառնում ենք և աղ ավելացնում: Ինչից հետո լցնում ենք շաքարավազը, քացախը և դնում կրակին: Թողնում ենք, որ 20 րոպե եռա: Հաջորդիվ ավելացնում ենք ճզմած սխտորը և սև ու կարմիր պղպեղները: Լավ խառնում ենք: Ստացված սոուսը լցնում ենք բանկաների մեջ և ստերիլիզացնում ջրով կաթսայի մեջ:
Չմոռանաք կաթսայի մեջ՝ բանկաների տակ, սրբիչ դնել: Փակում ենք բանկաները և 12 ժամ թողնում շուռ տված վիճակում: Ինչից հետո պահում ենք սառը և մութ տեղում: Բարի ախորժակ…