Հայկական պղպեղ. Այս կծու նախուտեստը բոլորին գրավում է առաջին իսկ պատառից

Հայկական տարբերակով մարինացված պղպեղը նախ տապակում են, վերցնելով ամբողջական, չմաքրված պտուղներից, որոնք թրմվում են կծու մարինադում: Արժե սա պատրաստել, թեկուզ միայն այն պատճառով, որ գործընթացն ինքնին շատ քիչ ժամանակ է պահանջում: Նախուտեստը լավ է շեշտում մսով ուտեստների համը, արթնացնում է ախորժակը և բավականին հաճելի տեսք ունի: Հայկական ոճի պղպեղը դուր կգա նրանց, ովքեր սիրում են առանց քացախի մարինադներ:

Բաղադրությունը՝ Բուլղարական պղպեղ 700 գ, Սխտոր 8 պճեղ, Արևածաղկի ձեթ 0,25 բաժակ, Լոլիկ 2 հատ, Մաղադանոս 1 փունջ, Համեմ 1 փունջ, Աղ 1 ճաշի գդալ, Կիտրոնի հյութ 0.5 բաժակ, Շաքարավազ 2 ճաշի գդալ, Աղացած սև պղպեղ ըստ ճաշակի: Պատրաստման եղանակը. Լվանալ բուլղարական պղպեղը, առանց սերմերը և ցողունները հեռացնելու, տապակել երկու կողմերից` արեւածաղկի ձեթով: Պատրաստի պղպեղը դնել խորը ամանի մեջ:

Լոլիկը լցնել եռացրած ջրի մեջ, մաքրել կեղևը և քերեք քեիչով կամ մանրացնել բլենդերի օգնությամբ: Սխտորը ճզմել մամլիչով, մանր կտրատել կանաչիները, խառնել լոլիկը, կիտրոնի հյութը, սխտորը, կանաչիները, աղը, շաքարը, սև պղպեղը: Ավելացնել բուսական յուղը և լավ հարել: Մարինադը պատրաստ է:

Լցնել մարինադը պղպեղի վրա, ծածկել ափսեով և վերևում տեղադրել 1-2 կգ ծանրոց: Պղպեղով ամանը դնել սառնարանում առնվազն 2 ժամ:
Հայկական ոճով պղպեղի մարինադը կարելի է օգտագործել կծու միս պատրաստելու համար կամ ուտել` դրա մեջ լավաշ կամ հաց թաթախելով: Արտակարգ հաջող բաղադրատոմս է: Անպայման փորձեք այն: Հայկական պղպեղը պատրաստ է: Բարի ախորժակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայկական պղպեղ. Այս կծու նախուտեստը բոլորին գրավում է առաջին իսկ պատառից