Հավի սրտիկները վրացական ձևով, վրացի խոհարարի բաղադրատոմսը, որ ուղղակի խելքահան կանի ձեզ իր համով. նման համեղ բան դեռ չէի կերել

Վրացական խոհանոցի ուտեստները աչքի են ընկնում իրենց համային առանձնահատկություններով: Այս ուտեստը բացառություն չէ և այն ճաշի սեղանի շուրջ կհրավիրի ընտանիքի բոլոր անդամներին ՝ վայելելու այս անուշաբույր ու անուշահամ ուտեստը: Բաղադրիչներ ъ Հավի սրտիկներ 500 գ, Սոխ 80 գ , Նուռ 0,25, Սխտոր 10 գ, Աղ 1 ճաշի գդալ , Սև պղպեղ (աղացած) 0,3 թ. գ. , Համեմի սերմ 0,3 թ.գ, Համեմ մի քանի ճյուղ ,Բուսայուղ 2 ճ գ, Ջուր 100 մլ, Կարագ 30 գ:

Պատրաստման եղանակը ъ Համեմը, սոխը, սխտորը լավ լվանալ, մանրացնել,: Սոխը տապակել բուսայուղով մինչև ոսկեգունի, ավելացնել սխտորը, և տակապել մոտ րոպե: Թավայի մեջ լցնել լավ լվացված հավի սրտիկները, համեմել աղով, պղպեղով, համեմի սերմով և լավ խառնել: Լցնել ջուր և հասցնել եռման, ծածկել կափարիչով և եփել մոտ 20 րոպե:


Պատրաստ լինելուց մեկ րոպե առաջ ավելացնել կարագը և մանր կտրատված համեմը: Մատուցել նռան հատիկներով զարդարված, կարելի է մատուցել կատոֆիլի պյուրեի հետ կամ որպես առանձին ուտեստ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հավի սրտիկները վրացական ձևով, վրացի խոհարարի բաղադրատոմսը, որ ուղղակի խելքահան կանի ձեզ իր համով. նման համեղ բան դեռ չէի կերել