Հարսի հանդեպ ատելություն․Ես մորս հետ բազմիցս վիճել եմ այս հարցի շուրջ, սակայն հիմա

Ուզում եմ պատմել մեր ընտանիքում հարաբերությունների մասին: Ես մորս ավագ աղջիկն եմ: Մենք երեք քույր ենք և մի եղբայր: Եղբայրս կրտսերն է, ծնողներիս երկար սպասված որդին է: Երբ նա ամուսնացավ, ես լուռ հետևում էի հարսիս և մորս լուռ պատերազմին: Իսկ ինչպես էր խեղճ եղբայրս կիսվում նրանց միջև: Երեխաներս այդ ժամանակ դեռ դպրոցական էին, և ես ուշադիր նայում էի մորս, որ հիշեմ նրա արարքները և երբեք նույնը չանեմ հետագայում:

Մայրս այս ստրատեգիայով էր ուղորդվում. ինչին է պետք կինը, եթե կամ ես: Միայն մի անգամ միջամտեցի նրանց երկուսի վեճին, երբ ամեն ինչ բարդացել էր, բայց առհասարակ փորձում էի չխառնվել: Ես մորս ասում էի. —Եթե նա քեզ դուր չի գալիս, ուղղակի շրջվիր և մի նայիր նրան: Հանգիստ թող նրանց: Մայրս էլ պատասխանեց.

—Տեսնենք, թե դու ինչպիսի սկեսուր կլինես: Իսկ հիմա մեզ մոտ այսպես է, հարսիս հետ ի սկզբանե չկարողացանք մտերմանալ և ջերմ հարբերություններ ունենալ, դե ոչինչ, մտածեցի ես, կարևորը, որ որդուս նրա հետ լավ է: Ապրում ենք առանձին, հարսիս հետ թշնամիներ չենք, հանդիպում ենք ամսական 1-2 անգամ: Նա որդուս կինն է, նա ընտրել է,թող նա էլ հետը ապրի: Իսկ ահա որդուս հետ մշտապես կապի մեջ ենք:

Կարևոր է, որ զոքանչն ու սկեսուրը հասկանան, որ դա ոչ թե իրենց ընտանիքն է, այլ մեծահասակ երեխայի ընտանիքը: Եվ եթե ոչ մի զբաղմունք չունեք, մի կարծեք, թե երեխաները սպասում են, թե երբ եք խառնվելու իրենց գործերին: Թողեք նրանց հանգիստ, այլապես ձեր բարկությանը միայն չարությամբ կպատասխանեն:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հարսի հանդեպ ատելություն․Ես մորս հետ բազմիցս վիճել եմ այս հարցի շուրջ, սակայն հիմա