Հիմա իմ ջեռոցը փայլում է նորի պես. Այս պարզ ու մատչելի միջոցը հրաշքներ է գործում

Ամանորին պատրաստվելու ժամանակ ուշադրություն դարձրի իմ անտեսված գազոջախի վրա: Նրա վրա սև բծեր և կետեր կային։ Ես փորձեցի հատուկ մաքրիչներ, սակայն դրանց տված արդյունքը մակերեսային էր։ Լվացվեցին միայն թեթև աննշան բծերը: Բայց սև կետերը դեռ մնացին: Բացի այդ, ես չէի ուզում շատ ժամանակ ծախսել այդ բծերը մաքրելու համար:

Այնքան շատ գործ կար անելու, որ դրա ժամանակը չէր։ Ի վերջո, ես գտա մի միջոց, որը թույլ է տալիս մաքրել նույնիսկ շատ կեղտոտ վառարանները՝ գրեթե առանց ջանք գործադրելու: Պարզվում է, որ բոլոր հնարավոր միջոցներով վառարանը մաքրելուց առաջ պարզապես պետք էր նստել և մտածել ամբողջ ընթացքի մասին:

Դուք կարող եք շատ ավելի դյուրին դարձնել ձեր կյանքը։ Ամբողջ գաղտնիքը այս հնարքի մեջ է, որը կարող եք պատրաստել դուք ինքներդ։ Այսպիսով, եկեք սկսենք: Ես ուզում էի տեսահոլովակ ձայնագրել, բայց ափսոս ակամա ջնջեցի այն: Մեզ պետք է մի քանի պարզ նյութ, որոնք շատ էժան են և կան բառացիորեն յուրաքանչյուր տանը: Քացախ, սոդա, կոպիտ աղ, ջուր և ջուր ցանող շիշ:

1 բաժակ ջուրը խառնել 2 բաժակ քացախի հետ: Լցնել ցանող շշի մեջ և ազատորեն ցողել ամբողջ վառարանը (օգտագործել հեղուկի կեսը): Սոդան շաղ տալ ամբողջ վառարանի ներսում, հատկապես այնտեղ, որտեղ բծեր կան: Վերևից շաղ տալ աղի հաստ շերտ և ցողել մնացածը ջրով և քացախով: Համոզվելու համար, որ ամեն ինչ մնում է մեր ուզածի պես, ուշադրություն դարձրեք ձայնին, այդ նյութերի միախառնման արդյունքում խշշացող ձայն կգա։

Ջեռոցը փակեք և այս ձևով թողեք ամբողջ գիշեր: Հեշտ տարբերակ է չէ՞։ Մենք քնած ենք, նյութերը անում են իրենց գործը։ Հաջորդ օրը բավական է ջեռոցը սպունգով մաքրել և դուք կնկատեք, թե որքան հեշտ է մաքրվում ամեն ինչ: Որոշ կետեր ինքնուրույն կանհետանան նույնիսկ գիշերը: Եթե ձեր վառարանն էլ է իանտեսված եղել երկար ժամանակ, ապա անպայման օգտագործեք այս հնարքը ձեռքերով անընդհատ մաքրելու փոխարեն։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հիմա իմ ջեռոցը փայլում է նորի պես. Այս պարզ ու մատչելի միջոցը հրաշքներ է գործում